Սույն թվականի մայիսի 5-ին Գեղագիտության ազգային ինստիտուտի Մեղրիի մասնաճյուղի դահլիճում հրավիրվել էր ընդհանուր ժողով, որը քվեարկությամբ հաստատեց ‹‹Ենթակառուցվածքների զարգացում Մեղրի համայնքում›› ծրագիրը: Հանրային լսումը վարեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Վահե Ոսկանյանը:
Հանդիպմանը ներկա էր Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ավագանին, վարչական ղեկավարներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ և ակտիվ քաղաքացիներ:
Վ. Ոսկանյանը ողջունեց ներկաներին և գոհունակությամբ նշեց, որ նախաձեռնող խմբի կողմից կազմված ծրագրին տրվել է դրական եզրակացություն: Նա ամփոփ տարբերակով ներկայացրեց ծրագիրը, որին առավել մանրամասն, փաստերով և հանրությանը մատչելի ձևով ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Քննարկումն ընթանում էր չորս բաղադրիչներից կազմված ծրագրի շուրջ՝
1. Մեղրի համայնքում հանրային տրանսպորտի սպասարկման համակարգի ներդրում։
2. Միջբնակավայրային ճանապարհների մաքրման համակարգի ներդրում:
3.Մեղրի համայնքում աղբահանության ծառայության համակարգի աշխատանքների բարելավում և 11 գյուղական բնակավայրերի ներգրավում։
4.Մեղրի քաղաք մտնող այլընտրրանքային ճանապարհի ասֆալտապատում:
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 382,120,485 դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 9,318,276 դրամ:
Համայնքն ունենալու է 12 տեղանոց երեք և 18 տեղանոց մեկ միկրոավտոբուս: Նախատեսվում է կառուցել 14 կանգառ:
Մ. Զաքարյանը նշեց, որ բոլոր գյուղերը, Մեղրու բժշկական կենտրոնը և մաքսատունը ունենալու են կանգառներ: Երկրորդ բաղադրիչն իրենից ներկայացնում է միջբնակավայրային ճանապարհների մաքրման ծառայության համակարգ, որի ներդրման արդյունքում համայնքն կունենա երկու էքսկավատոր և մեկ ինքնաթափ: Կասֆալտապատվի Մեղրի քաղաք մտնող այլընտրանքային ճանապարհը, որի երկարությունը 850 մետր է:Հանդիպման ավարտին Մ. Զաքարյանն, ամփոփելով իր խոսքը. ‹‹ Ես և իմ թիմը մոտ ենք համայնքի խնդիրներին և չեմ կարծում՝ կա այնպիսի տեղ, որ կարելի է այդ գումարը ներդնել: Իհարկե, խոշորացված համայնքի խնդիրները շատ են , բազմամիլիոնանոց ծրագրեր կան, բայց սրանք ամենահրատապ հարցերն են , սա էֆֆեկտն է, որն էլ իր հերթին իր էֆֆեկտն է տալու. համայնքի զարգացումը ես այդպես եմ տեսնում ››:
Այս հանդիպման և դրական քվեարկության արդյունքում Մեղրի համայնքի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կստորագրվի համաձայնագիր՝ ծրագրի իրականացումն ապահովելու համար:
Մեղրիի համայնքապետարանի տեղեկատվ. և
հասարակայնության հետ կապերի
պատասխանատու Մ. Ծատրյան
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32