Մենք ներկայացրինք «Ավելի լավ Երևան» ծրագիրը: Մեր թիմը 4 տարի օր ու գիշեր ձեր աչքի առաջ աշխատեց, բայց սա չի նշանակում, որ մենք կարողացանք 100 տոկոսով լուծել քաղաքի բոլոր խնդիրները: Այս մասին այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում Էրեբունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը:
Վերջինս նշեց, որ Երևանում դեռ անելիքներ շատ կան, չլուծված խնդիրներ շատ կան և դրանք իրականացնելու համար հարկավոր է փորձառու թիմ, հստակ ծրագիր: «Մենք այսօր, այս փորձառու թիմով, ներկայացնում ենք Երևանի զարգացման 5-ամյա ծրագիր: Մեր թիմը գիտի երևանցու դարդ ու ցավը, Երևանի խնդիրները: Մենք մեր նախընտրական ծրագրով նախատեսել ենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջ են քաշել հենց երևանցիները»,- նշեց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ նախընտրական իրենց ծրագիրը հավակնոտ է, բայց միևնույն ժամանակ իրատեսական, որովհետև կյանքի կկոչվի իրենց թիմի կողմից:
«Այս տարիների ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել սոցիալապես անապահով խավի բնակիչները: Մեր ուշադրության կենտրոնում են եղել տասնյակ հազարավոր ընտանիքներ, բայց դա չի նշանակում, որ անելիքներ չունենք, ոչ, մենք պետք է լուծենք այս ընտանիքների առողջական, սոցիալական խնդիրները և մեր 5 ամյա ծրագրում այս ամենը կա»,- նշեց Տ. Մարգարյանը:
Երևանը, Տարոն Մարգարյանի հավաստատմամբ, լինելու է հարմարավետ, մատչելի, անվտանգ: «Երևանը զարգացող քաղաք է ու պետք է չզիջի ոչ մի զարգացած քաղաքի»,- նշեց նա՝ շեշտելով, թե ինքը բնակիչներից մեկն է ու գիտի, թե ինչ է ուզում Երևանցին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26