Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մեկ առ մեկ այցելելու է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր՝ ոռոգման շրջանի մեկնարկին և ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար:
Նախորդ շաբաթվա ընթացքում ՋՏՊԿ նախագահն արդեն հասցրել է լինել Արմավիրի և Կոտայքի մարզերում: Ա. Հարությունյանը տեղում ծանոթացել է ոռոգման շրջանին ընդառաջ կատարված աշխատանքներին՝ ջրատարների մաքրում, վերանորոգում, ինչպես նաև՝ ոռոգման շրջանում ծագող խնդիրներին: «Ես հակված եմ այն մոտեցմանը, որ խնդիրների վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար պետք է դրանք տեսնել հենց տեղերում: Այդ պատճառով էլ առաջիկա շաբաթների ընթացքում մեր մարզային այցելությունները կշարունակենք: Որոշեցինք մեր այցերի մասին նախապես տեղյակ չպահել, որպեսզի ականատես լինենք տիրող իրավիճակի, այսպես ասած, «չսրբագրված» տարբերակին»,- ասում է Հարությունյանը:
Արմավիրի և Կոտայքի մարզերում ՋՏՊԿ պատվիրակությունը հանդիպել է ոչ միայն ոլորտի տարածքային պատասխանատուների, ՋՕԸ տնօրենների, այլև գյուղացիների և ջրօգտագործողների հետ՝ հենց նրանցից ծագող խնդիրների և կատարվող աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար: «Բացի այն, որ մեզ համար շատ կարևոր է հենց տեղում խնդիրների և կարիքների գույքագրում իրականացնելը, մենք նաև ցանկանում ենք լսել ջրօգտագործողների, գյուղացիների կարծիքներն ու առաջարկները: Ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ ոռոգման համակարգի հետ կապված յուրաքանչյուր մարդու խնդիր, բողոք, առաջարկ լինելու է անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Ես ինքս վերահսկելու եմ, որ որևէ խնդիր անարձագանք չմնա»,- ասում է Հարությունյանը:
Նշենք, որ մարզային այցելությունների համար հստակ օրեր նախանշված չեն: Դրանց համար ՋՏՊԿ պաշտոնյաներն օգտագործում են նաև ոչ աշխատանքային հայտարարված օրերը:
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26