ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վալերի Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքները, ինչից հետո կողմերը պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Քաղհայցի վերաբերյալ տուժողի ներկայացուցիչները պնդում էին, որ դատարանը խախտել է օրենքը, քանի որ, թեև Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Ռուսաստանի Դաշնությունից ոչ նյութական վնասի համար 450 հազար եվրոյի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայցը, սակայն մեկ ամիս անց մերժել է դրա քննությունը, նույնը վարույթ չի ընդունվել Վճռաբեկի կողմից:
Tert.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց. «Դեռևս առաջին ատյանի դատարանում քաղաքացիական հայց էինք ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, քանի որ այդ պետությունը չի կարող պատասխանատվություն չկրել իր զինվորի գործած ոճրագործության համար, այն էլ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող զինվորի: Ընդ որում, ՌԴ զինված ուժերի պատասխանատուներն այդ մասին տեղյակ են եղել մինչ Պերմյակովի ՀՀ ծառայության տեղափոխվելը:
Հայաստանի դատական ատյանները, սակայն, հրաժարվեցին այդ հայցն անգամ վարույթ ընդունել։ Ներկա պահին պատրաստվում ենք Եվրոպական դատարան գանգատ ներկայացնել այդ մասով»։
Tert.am-ի հետ զրույցում տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն էլ մյուս բողոքի մասով ասաց, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ չի բացահայտել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը և հենց այդ բողոքով դիմելու են ՄԻԵԴ:
«Վճռաբեկ դատարանը որոշեց Վալերի Պերմյակովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել, ինչից հետո մենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասաց Սաքունցը:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրման վայրը դեռևս որոշված չէ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26