Նախքան Եվրասիական Միությանն անդամակցելը` Հայաստանն ուսումնասիրություններ է անցկացրել և համեմատել, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր (DCFTA) ունենալու և ԵԱՏՄ-ին միանալու դեպքերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարարՎարդան Արամյանը: Նրա խոսքով` ԵՄ ԽՀԱԱՀ-ին անդամակցելու արդյունքում տնտեսական կարճաժամկետ ազդեցությունը գնահատվում էր ՀՆԱ-ի շուրջ 1.06 տոկոսային կետ: Երկարաժամկետ հեռանկարում այն կլիներ մոտ երկու տոկոսային կետ` առանց մուլտիպլիկատիվ էֆեկտի:
Անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցության Հայաստանի շահերին` Արամյանը նշել է, որ Մաքսային միությանը անդամակցելու ուսումնասիրությունն իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Իրենց գնահատմամբ` այս դեպքում մենք կստանայինք տարեկան նվազագույնը 2.4 տոկոսային կետ: «Այսօր մարդիկ քննադատաբար են մոտենում, քանի որ 2015 թվականին արտահանումները դեպի Ռուսաստան նվազել են, բայց դա ամերիկյան դոլարի նկատմամբ ռուսական արժույթի արժեզրկման և իր իրական արժեքով ռուսական ռուբլու նկատմամբ մեր արժույթի արժևորման, ինչպես նաև Ռուսաստանում տեղական պահանջարկի զգալի նվազեցման հետևանքով էր:
Եթե մենք հաշվի առնենք միայն գազի գների ազդեցությունը, որը գնում ենք Ռուսաստանից, 30 տոկոս արտահանման սակագինը այստեղ չի կիրառվում, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք: Անվանական ազդեցությունը տարեկան շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար է: 140 մլն դոլարը մեր ՀՆԱ-ի գրեթե 1.4 տոկոսային կետն է, և ես դեռ չեմ խոսում էներգակիրների սակագների ազդեցության երկրորդ փուլի մասին: Գազի գինն արտացոլվում է էներգակիրների գների մեջ, ինչն ազդեցություն է ունենում սպասարկման ծախսերի վրա, որոնք հոգում են հայկական ընկերությունները, և, իհարկե, դա կարող է վնասել նրանց մրցունակությանը»,- ասել է Վարդան Արամյանը:
Նախարարի խոսքով` շատ քաղաքական գործիչներ ասում են, որ ԵՄ մաս կազմելը կարող էր խթանել բարեփոխումները, քանի որ ԵՄ-ն ավելի զարգացած է, բայց մենք սերտորեն համագործակցում ենք թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի հետ: Նա նշել է, որ, իրականում, այս փուլում ԵԱՏՄ-ն մաքսային միություն է: «Ինչևէ, մենք համագործակցության ավելի լայն շրջանակ ունենք ԵՄ-ի հետ: Մենք իրականացնում ենք բարեփոխումներ լավ կառավարման, մարդու իրավունքների, դատական և բիզնես միջավայրի ոլորտներում և պատրաստվում ենք նույն ոգով շարունակել»,- հավելել է նա:
09:34
09:02
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22