ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է անչափահասների մասնակցությամբ քրեական գործերով ՔԿ քննիչների մասնագիտացման հատուկ դասընթաց, որի մասնակիցներն այսօր ստացան հավաստագրեր։
ՀՀ Քկնչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ-ն կազմավորումից ի վեր հատուկ ուշադրություն է դարձնում քրեական վարույթի ընթացքում անչափահասների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին, ձեռնարկում հնարավոր միջոցներ՝ մասնագիտացված քննիչներ ունենալու եւ վարույթի ընթացքում անչափահասների իրավունքները պաշտպանելու, բարոյահոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելու ուղղությամբ։
Անչափահասների մասնակցությամբ քննչական գործողությունները նրա համար հնարավորինս բարենպաստ պայմաններում անցկացնելու, հնարավոր կաշկանդող ազդեցությունը բացառելու նպատակով ՀՀ ՔԿ-ն տարածքային տարբեր ստորաբաժանումներում կահավորել է առանձին քննչական սենյակներ՝ հաշվի առնելով անչափահասների առանձնահատկությունները։ Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում՝ քննիչների նեղ մասնագիտացումն ապահովելու ուղղությամբ՝ ելնելով անչափահասների հոգեբանական, տարիքային, սոցիալական առանձնահատկություններից՝ տարբեր մարզերում կազմակերպելով կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ։
Կատարված աշխատանքների արդյունքում ՀՀ ՔԿ-ն արդեն հասել է որոշակի դրական արդյունքների, սակայն կարեւորելով հիմնախնդիրը՝ 2017թ. հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ներդրվել է անչափահասների դատավարական մասնակցությամբ քրեական գործերով ՔԿ քննիչների մասնագիտացման հատուկ դասընթաց, որն իրականացվել է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ համատեղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ:
2017թ. մարտի 17-ից մինչեւ մայիսի 5-ը ՀՀ ՔԿ տարբեր մարմինների եւ ստորաբաժանումների 21 քննիչներ անցել են մասնագիտացված դասընթաց, որի ընթացքում քննիչներին ներկայացվել է օրենքի հետ առնչություն ունեցող եւ դատավարական տարբեր կարգավիճակ ունեցող անչափահասների հետ վարվեցողության կանոնները, դրանց առանձնահատկությունները, հոգեբանական առանձնահատկությունները, անչափահասների համար «անվտանգ» միջավայրի ստեղծման նախապայմանները:
«Անչափահաս մեղադրյալի, տուժողի, վկայի համար քննիչը ոչ միայն գործը քննող անձ է, այլ նաեւ՝ ուսուցիչ։ Շնորհիվ ձեզ՝ նրանք ոչ միայն պետք է հասկանան ու ըմբռնեն, որ այս կամ այն արաքը չի կարելի անել, այլ նաեւ՝ ինչու չի կարելի անել»,-խոսքն ուղղելով մասնագիտացված քննիչներին՝ ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։
Դասընթացն իրականացվել է ոլորտի 7 մասնագետների կողմից, որոնց թվում ոչ միայն քրեական իրավունքի եւ դատավարության մասնագետներ, այլ նաեւ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ։
«Փրոջեքթ Հարմոնի» միջազգային կազմակերպության հայկական մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը բարձր գնահատեց ՀՀ ՔԿ հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ շնորհակալագրեր հանձնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին,ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին, ՔԿ իրավական ապահովման եւ վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանին։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26