Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին Մարտունի քաղաքում մասնակցել է շրջանի բազմազավակ շուրջ 80 ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության լրատվության բաժինը։
Ռուսաստանաբնակ բարերար, ծագումով Արցախից, Համլետ Վաչենանցի նախաձեռնությամբ՝ Մարտունու շրջանի բազմազավակ ու կարիքավոր շուրջ 80 ընտանիքների, որպես աջակցություն, տրամադրվել է հագուստ, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ անհրաժեշտ ապրանքներ:
Արցախի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բազմազավակ և կարիքավոր ընտանիքների սոցիալական հիմնախնդիրների նկատմամբ բարերարի ցուցաբերած ուշադրությունը: Ա. Հարությունյանը կարևորել է ծրագիրը, հատկապես, սոցիալական առկա խնդիրների նկատմամբ անհատական և կոնկրետ մոտեցման առումով:
Իր հերթին Հ. Վաչենանցը նշել է, որ անցած տարի նոյեմբերի 19-ին մեկնարկած ծրագրից արդեն օգտվել է 108 ընտանիք: Նրա պնդմամբ՝ այն շարունակական է լինելու, և փորձելու են փուլ առ փուլ լուծել Արցախի շրջաններում ապրող բոլոր բազմազավակ ու կարիքավոր ընտանիքների ունեցած խնդիրները: Հաջորդ փուլին շուրջ 130 նոր ընտանիքների աջակցության ծրագիրը կամփոփվի արդեն այս տարվա նոյեմբերի 19-ին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26