Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում բնակելի շենքի կառուցման նախագիծը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության դրական գնահատականին է արժանացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ եկեղեցու մոտ շինարարություն էր սկսվել, Վիրահայոց թեմը դիմել էր Վրաստանի հուշարձանների պահպանության ազգային գործակալությանը, Թբիլիսիի քաղաքապետարանին՝ խնդրելով պատշաճ միջոցներ ձեռնարկել, որովհետև ընթացող շինարարությունը վնաս էր հասցնում առանց այն էլ վթարային վիճակում գտնվող եկեղեցուն:
«Պատասխան չստանալուց հետո՝ փետրվարի 5-ին, Վիրահայոց թեմը կրկին նամակ է գրել: Նամակը հղված էր մշակույթի նախարարությանը, Հուշարձանների պահպանության ազգային գործակալությանը, Թբիլիսիի քաղաքապետարանին և Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությանը: Որոշ ժամանակ անց եկավ պատասխան, որ հարցը քննարկվել է և շարունակվում է քննարկվել, այդ տարածքն ամբողջովին ուսումնասիրվել է, և եկել են այն եզրակացության, որ եկեղեցու կողքին կառուցվող շինությունը չի վնասում եկեղեցուն: Շինարարությանը տրվել է դրական գնահատական»,-ասաց Սուսաննա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ վրացական կողմի համար գուցե վիճելի է, սակայն հայկական կողմը բազմիցս ապացուցել է, որ եկեղեցին կառուցել են հայերը, ավելին՝ այն եղել է Անդրկովկասի երբեմնի ամենամեծ եկեղեցին:
Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրենն ասաց, որ Վիրահայոց թեմը փաթեթ է ներկայացնելու Հուշարձանների դեպարտամենտին և Մշակույթի նախարարությանը խոնարհված եկեղեցիներին կարգավիճակ տալու պահանջով:
«Մենք պահանջելու ենք կարգավիճակ շնորհել խոնարհված եկեղեցիներին և հնարավորություն տալ այդ եկեղեցիները պահպանելու»,-ասաց Սուսաննա Խաչատրյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26