Մայիսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Դավիթ Տոնոյանի և Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանի՝ նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ ստորագրվեց աջակցության վերաբերյալ պայմանագիր:
Համաձայն պայմանագրի՝ Ucom ընկերությունը արդիականացված երկքարտանի մոդեմներ կտրամադրի Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրված ու գործող բջջային կապով աշխատող հակակարկտային կայաններին:
Հակակարկտային կայանները հավելյալ երկքարտանի մոդեմներով զինելը հնարավորություն կտա կրճատել տեխնիկական թերությունները և ապահովագրել համակարգը նախկինում արձանագրված խափանումներից: Ucom ընկերության 15 մլն դրամի ներդրումը բջջային օպերատորների կապով աշխատող կայաններում այսուհետ կապահովի անխափան աշխատանք:
Մոդեմները կտեղադրվեն կարկտահարության հնարավոր վտանգ պարունակող համայնքներում գործող կայաններում:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ողջունեց Ucom ընկերության և ԱԻ նախարարության երկարաժամկետ համագործակցության արդյունքը.
- Դեռ 5 տարի առաջ սկսված քննարկումներն այսօր տեսանելի արդյունք են տվել: Հակակարկտային կայանների արդիականացման արդյունքում համակարգի խափանման հավանականությունը գրեթե չեզոքացվում է՝ բարձրացնելով բնական աղետներին գյուղական տնտեսությունների դիմակայունության մակարդակը: Շնորհակալ ենք մեր համակարգի հետ ճիշտ և արդյունավետ համագործակցության համար:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հ. Եսայանը նույնպես անդրադարձավ համագործակցության կարևորությանը.
-Մեծագույն պատրաստակամությամբ ենք մասնակցել քննարկումներին, որոնց արդյունքում խոստացել էինք միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող օդերևութաբանական խնդիրները լուծելու ուղղությամբ: Այժմ ուրախությամբ փաստում ենք, որ այս ներդրման արդյունքում արդիականացված՝ 3G մոդեմները թույլ կտան առավել արագ արձագանքել և կանխել հնարավոր աղետը:
‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը նշեց, որ նոր մոդեմները լուրջ խնդիրների լուծման հնարավորություն են.
-Ասպիսով՝ մեկ կապի աշխատանքի ուշացման կամ խափանման պարագայում հնարավոր է գործի դնել մյուսը և ժամանակին ուղարկել SMS-ները, որոնց օգնությամբ գործարկվում են հակակարկտային կայանները: Սա վկայում է, որ կրկնակի նվազում են կայանների խափանման ռիսկերը,- եզրափակեց տնօրենը:
Կարևորելով հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման գործընթացը՝ կողմերը նշեցին հետագա համագործակցության այլ վեկտորներ ևս, որոնք ուղղված կլինեն բնակչության դիմկայունության մակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ հանրապետության տարածքում տարբեր տարիներին գրանցվել են կարկտահարության դեպքեր, որոնք մեծ չափերի վնասներ են հասցրել ինչպես գյուղատնտեսությանը, այնպես էլ՝ բնակչությանը: Նման դեպքերում շատ հաճախ ժամանակին չի գործել հակակարկտային կայանը, քանի որ խափանված է եղել բջջային օպերատորի կապը: Վերը նշված՝ ՀՀ ԱԻՆ և Ucom ընկերության միջև ստորագրված պայմանագիրը հնարավորություն կտա առավելագույնս բացառել նման դեպքերը:
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44