Լուվրի մոտ գտնվող հրապարակում, որտեղ Ֆրանսիայի նախագահական թեկնածու և ընտրություններում ֆավորիտ համարվող Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան պատրաստվում է նշել իր հնարավոր հաղթանակը, մարդիկ են տարհանվել անվտանգության հետ կապված ստուգումների պատճառով կասկածելի պայուսակի հայտնաբերումից հետո: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը և Մակրոնի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին:
«Կասկածելի պայուսակի հայտնաբերումից հետո 300 լրագրողներին խնդրել են հեռանալ տարածքից անվտանգության նկատառումներով, և նրանք տեղափոխվել են այլ վայր»,- ասել է նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկը:
Մակրոնի թիմը հինգշաբթի հայտնել է, որ թանգարանի առջև գտնվող բակում է Մակրոնը պատրաստվում տոնել իր հնարավոր հաղթանակը:
Կայքը հիշեցնում է, որ Ֆրանսիան դեռևս արտակարգ դրության մեջ է Փարիզում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ընթանում են անվտանգության ուժեղացված պայմաններում:
երկրի ղեկավարի պաշտոնին են հավակնում «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը:
Մակրոնն ընտրությունների առաջին փուլում հավաքել էր ձայների 24.01%-ը, իսկ Լը Պենը՝ 21.3%-ը:
Ավելի վաղ անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ 2-րդ փուլում ֆրանսիացիների 60%-ից ավելի պատրաստվում է քվերակել հօգուտ Մակրոնի:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15