Եթե կան մարդիկ, որ պետք է հայտնվեն խորհրդարանում և չգիտեն իրավական փաստաթղթի տակ ստորագրելու կամ այն վավերացնելու ինստիտուտի մասին, ապա հարցական է դառնում նրանց այդպիսի կարգավիճակ ունենալու հարցը: Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ինքնաբացարկներին «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:
«Պայմանավորվածության համաձայն, անշուշտ, եղել են այդ դիմումները: Բոլոր դեպքերում, ես այս հարցի վերաբերյալ չունեմ մեկնաբանություն ու բացատրություն, որովհետև դա պարզապես չկա: Պետք է ասել, որ դիմումները եղել են, այլ բան է, որ փոշմանել են, հետո եկել են դիմումները հետ վերցնելու»,-ասել է Վարդան Բոստանջյանը:
Իսկ իրականում այն խոսակցությունները, որ մենք չենք գրել և չի եղել նման բան, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը վստահ է, որ դրանք իրականության հետ բացարձակ կապ չունեն:
«Ինչ վերաբերում է նշված 23 մարդկանց, 12 մարդկանց, ապա պետք է ասել, որ եղել է պայմանավորվածություն, որը շատ տրամաբանական է այս պայմաններում, քանի որ նկատեցիք, թե ինչ ընտրական օրենսգրքի հետ առնչվեցինք, որ նույն ընտրատեղամասում նույն քաղաքական ուժը ներկայացրել էր բազմաթիվ ուժեր, այսինքն՝ սա կարելի է մեկնաբանել որոշակի վերապահումներով, թշնամության ներարկում՝ բուն յուրայինների մեջ»,- մեկնաբանել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը:
Նրա կարծիքով՝ ենթադրելի էր պայմանավորվածությունը, որը շատ հասարակ հիմքեր ուներ՝ ամեն մարդ, ելնելով իր վարկանիշից տվյալ ընտրատարածքում, թե ինչքան ձայներ կարող էր հավաքել, քիչ ձայներ հավաքածները պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնեին:
«Այո, ասում ենք, եթե դուք կունենաք մեծ հեղինակություն, ուրեմն կանաչ ճանապարհ եք հարթել ձեզ համար: Հակառակ դեպքում՝ մենք չէինք կարող կանխավ ամրագրել, որ գործ ունենք իսկապես մեծ վարկանիշի հետ: Դա պետք է ցույց տային ընտրությունները, ինչը ցույց տվեցին»,- արձանագրել է Վարդան Բոստանջյանը:
Նրա դիտարկմամբ՝ որքան էլ մարդ գտնվի բարդ վիճակում, առաջին հերթին պետք է բարոյական սկզբունքները պահպանի, մնացյալը կդառնան ածանցյալ:
«Սա նաև բարոյական խնդիր է, որ քիչ ձայներ հավաքածները պետք է շատ կաշկանդված լինեն ու ամոթ զգան և չթմբկահարեն տարբեր տեղերում, որ իրենք պետք է գտնվեն ԱԺ-ում»,-նշել է ԱԺ պատգամավորը:
Իսկ տվյալ պարագայում, ըստ նրա, հավանականությունը փոքր չէ, որ կարող են լինել անհամաձայնություններ, միմյանց չհասկանալու դեպքեր, բայց սրանք էլ հավերժական չեն կարող լինել, դրանք էլ կունենան իրենց վախճանը:
Վարդան Բոստանջյանը ենթադրում է, որ միգուցե ուժեր լինեն, որ ձգտեն պառակտում մտցնել, բայց այդ պառակտումը պիտի կրողներ լինեն: Նա վստահ է՝ աստիճանաբար կհասնեն կոնսոլիդացիայի և փոխըմբռնման:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26