ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունում կոռուպցիան սկանդալից հետո Հայաստանի և Եվրամիության պատվիրակության միջև հարաբերությունները գուցե ավելի լավանան. լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ նկատի ունենալով, որ գործի բացահայտումը ԵՄ-ի և Հայաստանի իրավապահ մարմինների լավ համագործակցությամբ կարող է իր անդրադարձն ունենալ երկու կողերի վրա:
«Խարդախության դեպքերը բացահայտվել են ԵՄ-ի կողմից: Սա կարևոր տարր է, որը ցույց է տալիս մեր աշխատանքի մեխանիզմները: Սա դրական է խոսում Եվրամիության մասին»,- նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ դա կարևոր հանգամանք է գործում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել էր ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
Պյոտր Սվիտալսկին գործի հետ կապված երկրորդ կարևոր տարրը համարեց այն, որ խարդախությունը բացահայտվել էր ԵՄ-ի Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով: Նա նշեց, որ վերջինի գործունեությունը պետք է օրինակ դառնա Հայաստանի համար. Դրական է, որ գոյություն ունի նման անկախ կառույց:
Սվիտալսկին կոչ արեց ՀՀ կառավարությանը հետևել OLAF-ի օրինակին և նույնպես ունենալ նման անկախ կառույց:
«Եթե ՀՀ-ի կառավարությունը շահագրգռված է իմանալ, թե ինչպես է աշխատում OLAF-ը, մենք բաց ենք օգնելու համար»,- ասաց նա:
Սվիտալսկին նշեց, որ արդեն ծանոթացել են հայկական մամուլում եղած որոշակի հրապարակումների, ըստ որոնց այդ կոռուպցիոն սկանդալը կարող է ազդեցություն ունենալ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների վրա:
«Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ-ն կարող են ավելի մտերմանալ, քանի որ OLAF-ն ու Քննչական կոմիտեն շատ լավ են միասին աշխատում գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս ամբողջ ընթացքում OLAF-ի աշխատակիցները տեղեկացված են եղել Հայաստանի քննիչների աշխատանքից: «Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքներ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին ևս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից:
Միաժամանակ, ԵՄ պատվիրակության ղեկավարը զերծ մնաց մեղավորների մասին խոսելուց, դատողություններ անելուց, քանի որ չցանկացավ անմեղության կանխավարկած խախտել:
«Այս խարդախության գործը մեր ձայնը դարձնում է ավելի բարձր և ուժեղ. առաջին հերթին՝ մեզնից է սկսվում կոռուպցիայի դեմ պայքարը: Եվրամիությունը բաց է դրա մասին խոսելու և վճռական է պայքարելու դրա դեմ»,- ասաց նա:
Պյոտր Սվիտալսկին խոսեց նաև ԵՄ-ում բացահայտվված խարդախության գործի ազդեցության մասին ԵՄ-ի և հայաստանյան հ/կ-ների միջև, բացառեց, որ ազդեցությունը բացասական է լինելու, նշեց. «Այս երևույթը մեզ և մեր հայ գործընկերներին կարող է դարձնել ավելի ուժեղ: Մենք շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ էլ աշխատել: Մենք հիասթափված չենք»:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15