Երևանում այսօր մեկնարկեց «Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողովը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, թե «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը թարմացման կարիք ունի։
«Եկեղեցու և պետության կրոնական կազմակերպության հիմնահարցերը միշտ էլ արդիական են, և խնդիրներ կան, որ լուծումներ են պահանջում: ՀՀ-ի պարագայում այս պնդումը կրկնակի ճիշտ է՝ հաշվի առնելով, որ այս ոլորտում օրենսդրական կարգավորումների կարիք կա»,-ասաց փոխնախարարը և նշեց, թե այս ոլորտը կարգավորող օրենքը դեռևս 90-ականների սկզբին է ընդունվել և այս փաստը միայն հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է օրենսդրական կարգավորումների թարմացում:
Բացի այդ, փոխնախարարը նշեց, թե 2016թ-ի սահմանադրական փոփոխություններ կան, որոնք օրենսդրական լուծումների անհրաժեշտություն են առաջացնում:
Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, թե այդուհանդերձ չի կարծում, որ այս ոլորտում լուրջ կամ սկզբունքային խնդիրներ կան:
«Համապատասխան խնդիրների առկայությունը ժամանակին հանգուցալուծվել է, այն օրենսդրական փոփոխություններն էլ, որոնք սպասվում են, հեղափոխական բնույթի չեն լինելու»,-ասաց նա:
Թե ինչ խնդիրների են բախվել, Քոչարյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ում ժամանակին կայացված վճիռներից է եղել այլընտրանքային զինվորական ծառայության հարցը. համապատասխան որոշումից հետո անհրաժեշտ օրենսդրական շտկումները կատարվել են, և ներկայումս խնդիրներ չկան:
Իսկ թե Վրաստանի հետ կա՞ն խնդիրներ, փոխնախարարը պատասխանեց, թե հայ համայնքը պարբերաբար որոշ հարցեր է բարձրացնում, որոնք պետք է լուծվեն առաջավոր միջազգային փորձի վրա:
Ըստ նրա՝ կարևորներից են հարցադրումները կապված եկեղեցական սեփականության հետ: «Բայց ինձ չի թվում, որ դրանք սկզբունքային բնույթ են կրում, այն բարիդրացիական հարաբերությունների դեպքում, որ ունենք, ցանկացած նման խնդիրներ իրենց արդարացի լուծումը կգտնեն»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26