Հայրենական մեծ պատերազմը հնարավորություն է տվել հային ամրապնդել իր տեղը տարածաշրջանում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ հայկական պետություն չէր լինի, եթե Խորհրդային միությունը հաղթանակ չտաներ:
«Հայերը մեծ ներդրում են ունեցել այս հաղթանակի կերտման գործում, այն հնարավորություն տվեց պահպանել պետականությունը, փոքրիկ հայրենիքը, իսկ արդեն Շուշիի ազատագրումը հնարավորություն տվեց հայությանն ապահովել կենսական պայմանները տարածաշրջանում և մեկ քայլ առաջ տարավ: Այս երկու հաղթանակները պետք է իրար հետ կապել, քանի որ Շուշին արտագրածների պապերը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ էին»,- ասաց նա:
Մելքոնյանը նկատեց, որ Շուշիի հաղթանակի մասին այսօր խոսում են հիմնականում ռազմավարական տեսանկյունից, սակայն կարևոր է նաև հոգեբանականը: Պատմաբանի գնահատմամբ՝ Շուշի ազատագրումն Արցախի ազատագրական շարժման մեջ բեկումնային եղավ:
«Հարավային Կովկասում երկու հզոր պաշտպանական շրջաններ կային՝ Կարսի շրջանը և Շուշիի շրջանը, իսկ այս երկուսի պաշտպանությունն էլ անցկացրել են հայերը: Շուշիի հաղթանակի մասին պետք է խոսել ոչ միայն մայիսին, այլև ամբողջ տարին, քանի որ մեր ժողովուրդը պետք է դուրս գա ցեղասպանված վիճակից, սկսի մտածել հաղթանակ կերտած ազգի նման»,- ընդգծեց Մելքոնյանը:
Պատմաբանի խոսքով՝ այսօր Արցախի բանակցային գործընթացում հայտնվել ենք վտանգավոր վիճակում, քանի որ, ըստ նրա, Հայաստանի վրա ճնշումները մեծացել են: Վերջինս գտնում է, որ այս ճնշումներին կարելի է դիմակայել, եթե ժողովուրդը համապատասխան արձագանք տա:
«Միակողմանի զիջումներով խնդիրը չի կարգավորվի, դա ավելի կմոտեցի պատերազմին։ Միևնույն ժամանակ ամբողջ միջազգային հանրությանը դեմ գնալը, նույնպես անթույլատրելի է: Միակողմանի զիջումերը միշտ բերում են ավելի մեծ պատերազմների, իսկ զիջող կողմն ավելի քիչ հնարավորություն է ունենում: Այսօր միջազգային հանրությունը հայտարարում է, որ ստատուս քվոն հնարավոր չէ պահել, բայց ոչ մի լուրջ երաշխիք չի տրամադրում ներկայիս ստատուս քվոի փոխարեն»,- ընդգծեց պատմաբանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26