Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը հանգիստ է՝ ադրբեջանական կողմի նախորդ օրվա ակտիվացումներից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ամեն ինչ հանգիստ է:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է սպասել ադրբեջանական կողմից Հաղթանակի, Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ, Հովհաննիսյանը նշեց, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի տրամաբանությունն ու գործելակերպը` ամեն ինչ հնարավոր է. «Սակայն մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում»:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով` արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները և պահպանում երկրի անվտանգությունը:
«Ադրբեջանն այս օրերին ավելի ընդգծված ապակառուցողական քաղաքականություն է վարում և պարտադիր չէ դրանք միայն սահմանին զինադադարի խախտումներով լինեն, այլ` այսպես կոչված լրտեսային սկանդալի միջոցով, որն իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ նման դրսևորումը պայմանավորված է Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրներով: «Որպեսզի միջազգային հանրությունը չդիտարկի դրանք որպես մարդու իրավունքների ճնշում` Ադրբեջանը պարզապես հայկական թշնամական երանգ է փորձում հաղորդել այդ ամենին: Այն պատեհ առիթ է եռատոնի օրերին նման քաղաքականություն վարելու համար, որպեսզի բնակչության և միջազգային հանրության ուշադրությունը շեղի»,- նշեց նա` մանրամասնելով, որ դրանք ընդամենն ալիևյան կլանի՝ իշխանությունը պահպանելու փորձված մեխանիզմներ են, որն Ադրբեջանը միշտ օգտագործում է:
Բաբայանը նաև հավելեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի վաղվա տոնական միջոցառումներն իրականացնեն: Նրա խոսքով` բանակի մարտունակությունը բերվել է բարձր պատրաստվածության աստիճանի և ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանեն երկրի խաղաղությունը և կայունությունը:
armenpress.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26