Մենք փիար չենք անում, իրողություններն ենք արձանագրում, որ պետք է փոխվեն Երևանի վերելակները։ Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու և «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
Նա նախընտրական քարոզարշավն այսօր՝ մայիսի 8-ին անցկացվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում պատասխանեց նաև լրագրողների մի քանի հարցերի:
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի արտահայտությանը, թե պետք չէ մահվան վրա փիար անել, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք վերելակների վրա ենք փիար անում,մահվան վրա չենք անում: Երևանի վերելակների 95 տոկոսը փոխման ենթակա ա, բա մահվան վերելակ ա: Բա իրանք ինչի վրա են փի-ար անում: Մենք փիար չենք անում, իրողություններն ենք արձանագրում, որ պետք է փոխվեն Երևանի վերելակները և մենք ասում ենք՝ ոնց ենք դա անելու»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում փոխելու ենթակա նվազագույնը 5500 վերելակ կա: Հիմնադրվելու է վերելակների արտադրություն: Մրցույթ կհայտարարվի, իսկ լավագույն գին-որակ հարաբերակցություն ապահովող ընկերության հետ քաղաքապետարանը կկնքի պայմանագիր.
«Էդ մարդիկ երաշխիք կունենան, որ ունեն շուկա, այսինքն իրենց արտադրանքը չի մնա իրենց վրա, կգնվեն այդ վերելակները և մահվան վերելակները կփոխարինվեն կյանքի վերելակներով»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ «մահվան վերելակներ» արտահայտությանը, նշելով. «Մահվան վրա խրախճանք էլ չի կարելի անել: Մանավանդ, եթե վերելակները այդքան կարևոր են, ինչու իրենց նաընտրական ծրագրում, որքանով ես եմ ծանոթ, վերելակային տնտեսության մասին բան չկար գրած»:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44