ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս 2009թ., խաղաղության վաստակած Նոբելյան մրցանակը ստանալիս, մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը խոստացել էր այցելել Հիրոսիմա։ Եվ պահեց իր բարձր նախագահական խոսքը. G7-ի ղեկավարների գագաթաժողովից հետո Բարաք Հուսեյնովիչը գնաց այն քաղաք, որը խորհրդանշում է ամերիկյան բարբարոսությունը։
«Պայթյունից հետո քաղաքը ճզմված էր։ Թվում էր, թե ինչ-որ մեկի վիթխարի ոտքը դրվել էր նրա վրա ու ճզմել այն։ Հետո սկսեցին հրդեհներ բռնկվել փլատակներում։ Հրդեհից փրկվելու համար ստիպված էինք փախչել դիակների վրայով. որոշ փողոցներ լցված էին դիակներով։ Այրվածքներից հետո մարդկանց մաշկը պոկվում էր մսի հետ միասին։ Մարդկանց ձեռքերը ցավում էին, երբ իջեցնում էին դրանք, ուստի քայլում էին ձեռքերն առաջ պարզած՝ ուրվականների նման, իսկ ձեռքերից կախված էին մաշկի կտորտանքները։ Ամենուրեք այրված մազերի հոտ էր կանգնած։ Շատերի ներքին օրգանները երևում էին։ Թվում էր, թե մարդն ինչ-որ բան է պահում փորի մոտ, իսկ դրանք նրա ներքին օրգաններն էին»,- հիշում է ողբերգությունից ողջ մնացած Կեյկո Օգուրան, որը պայթյունի ժամանակ 8 տարեկան է եղել, տեղեկացնում է РИА «Новости»-ն։ Այո, ազնվաբարո ամերիկյան զինվորականությունն, ինչ խոսք, հիմնավորապես աշխատեց Հիրոսիմայի վրա...
Շատ է գրվել ու խոսվել ճապոնական խաղաղ քաղաքների դեմ միջուկային զենքի կիրառման նպատակահարմարության մասին՝ մանավանդ պատերազմի ավարտին, մանավանդ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո։ Ամերիկյան վերլուծաբանները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, համոզված են, որ միջուկային զենքը պետք էր կիրառել, քանի որ, իբր, դա կօգներ խուսափել էլ ավելի մեծաթիվ զոհերից, որովհետև պատերազմը կշարունակվեր էլի ինչ-որ անորոշ ժամանակ։ Հասկանալի է՝ սա նոնսենս է։ Իոսիֆ Ստալինը 1945թ. սկզբին պատասխանատվություն ստանձնեց ջախջախել Ճապոնիան Եվրոպայում մարտական գործողությունների ավարտից երեք ամիս հետո, և նա կատարեց իր խոստումը։ Այնպես որ, ամերիկացիները Ճապոնիայում կռվելու, այն էլ՝ երկար ժամանակով, բնավ կարիք չունեին։ Բայց ամերիկացիները, բնականաբար, չեն կարող ընդունել իրենց բարբարոսությունն ու անմարդկայնությունը, մանավանդ որ դա չեն պահանջում հնազանդ ճապոնացիները, դրա համար էլ նրանց ցանկացած արդարացում աշխարհում ընդունվում է որպես վերջին ատյանի ճշմարտություն։
Իրոք լուրջ հիմքեր կան, որոնք նախագահ Թրումենին մղել են կիրառել միջուկային զենք Ճապոնիայի դեմ, և դրանք, իհարկե, ոչ մի ընդհանուր բան չունեն այն բանի հետ, ինչն ընդունված է ասել։ Դրանցից հիմնականը Ստալինին Եվրոպայում և աշխարհում կաշկանդելն էր, նրան հասկացնելը, որ ԱՄՆ-ը մահասփյուռ զենք ունի։ Մասնավորապես, ճապոնական քաղաքների ոչնչացումը փրկեց ներկայիս Թուրքիան, որի վերացումը նախատեսված էր 1946թ. սեպտեմբերին, Քվանտունյան բանակի ջախջախումից անմիջապես հետո։ Ստալինը ստիպված էր հեռանալ նաև Իրանից, որտեղ երկու հանրապետություն էր ստեղծել՝ Քրդականը և Ադրբեջանականը, այն հեռանկարով, որ դրանք կմտնեն ԽՍՀՄ կազմի մեջ։ Ստալինը նաև մտադիր չէր հեռանալ Ավստրիայից, բայց ստիպված էր։ Մի խոսքով՝ Թուրքիան իր այսօրվա սահմաններում պահպանվելու համար պարտավոր է ճապոնացիներին, քրդերը զրկվեցին պատմության մեջ իրենց առաջին պետական կազմավորումից նույնպես ճապոնական ողբերգության հետևանքով։ Բայց խոսքն այսօր ճապոնացիների ցեղասպանության նպատակահարմարության և այդ անմարդկային վայրագության պատճառների բազմաթիվ վարկածների մասին չէ։
Խոսքն ամերիկացիների անքաղաքավարի լկտիության մասին է։ Բարաք Օբաման գնացել է Ճապոնիա՝ գագաթաժողովի, և դա հասկանալի է։ Բայց ինչո՞ւ է «ճամփան շեղել» դեպի Հիրոսիմա։ Տրամաբանական և արդարացի կլիներ, եթե նա պաշտոնապես ներողություն խնդրեր Ճապոնիայի ժողովրդից։ Բայց չէ՜, նա դա չարեց։ Դա նույնն է, թե թուրք առաջնորդը այցով գար Երևան և խոսեր ցեղասպանության մասին՝ ապաշխարանքի գեթ մեկ խոսք չասելով, ողբերգությունը ներկայացնելով որպես անխուսափելի և անհրաժեշտ գործողություն։ Այդ դեպքում ո՞րն էր Օբամայի՝ Հիրոսիմա գնալու իմաստը։ Իմաստ կար, և դա հետևյալն է. նվաստացնել ճապոնացիներին, ցավ պատճառել նրանց և աշխարհին ցույց տալ սրտներն ինչ ուզի անպատիժ անելու իրենց սրբազան իրավունքը, եթե դա են պահանջում ամերիկյան շահերը։ Սա էլ հենց իսկական անարգանքն է։
Երբևէ, երբ մոլորակն ազատվի ամերիկյան ճորտությունից, ճապոնական ողբերգության մասին այլ կերպ կխոսեն։ Այդ ժամանակ արդեն ի հայտ կգան և միլիարդավոր մարդկանց գլուխներում տեղ կգտնեն ցեղասպանության պատճառների իսկական վարկածները, և մոլորակի յուրաքանչյուր բնակիչ իր իսկական կարծիքը կկազմի անգլոսաքսերի կերպարի մասին։ Այնքան էլ շատ ժամանակ չի մնացել դրան սպասելու:
Օսկան Քոչարյան
Նյութի աղբյուր՝ shame.am
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55