Վրաստանում սկանդալ է ծագել՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի ժամանման պատճառով։
Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ պատերազմից 9 տարի անց, բացակայող դիվանագիտական հարաբերությունների ֆոնին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի նախկին քաղաքապետը, ով ակտիվորեն հանդես էր գալիս Ռուսաստանի կողմից վրացական երկու շրջանների անկախությունը ճանաչելու նախաձեռնությամբ, որպես զբոսաշրջիկ Վրաստան է ժամանել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Ավելի վաղ Լուժկովի հայտարարությունների պատճառով վրացական խորհրդարանի մի քանի պատգամավորներ պահանջում էին այն ժամանակ Մոսկվայի դեռ գործող քաղաքապետին «պերսոնա նոն-գրատա» հայտարարել։
80-ամյա նախկին քաղաքապետին Վրաստան այցելության ժամանակ ուղեկցում են նրա կինը՝ Ելենա Բատուրինան, ինչպես նաեւ Լեոնիդ Բոչինը, ով Լուժկովի օրոք գլխավորել է Բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության Մոսկվայի վարչությունը։
Լուժկովը Վրաստան է ժամանել Հայաստանի կողմից չորս օր առաջ եւ արդեն եղել է Վարձիայում, Մցխեթում եւ Կանդա գյուղում՝ 13 ասորի հայրերի վանքում, որպեսզի լսի արամեերեն լեզվով երգեցողություն։
Լրագրողները նրան նկատել են Բորժոմի նավահանգստում։
Լուժկովն ասել է, որ Վրաստանի սահմանը հատել է սովորականի պես, եւ նրա փաստաթղթերի նկատմամբ սահմանպահները ոչ մի հավակնություն չեն ներկայացրել։
Չորս օր Վրաստանում լինելուց հետո Լուժկովը եզրակացրել է, որ Վրաստանն ավելի լավ կզարգանա առանց Աբխազիայի եւ Ցխինվալիի շրջանի։
Մոսկվայի նախկին քաղաքապետն ընդգծել է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական հարաբերություների կարեւորությունն ու Վրաստանի համար ռուսական շուկայի մեծ նշանակությունը։
Լուժկովի՝ Վրաստան ժամանելու եւ նման կերպ խոսելու փաստը վրոդովեցրել է վրացական հասարակությանը։ Վարստանում սոցկայքերի շատ օգտատերեր գրում են, որ իշխանությունները միջոցներ պետք է ձեռնարկեին, որպեսզի թույլ չտային Ռուսաստանի կողմից՝ անջատողական շրջանների ճանաչումը նախաձեռնողներից մեկի մուտքը երկիր։
Իշխանության ներկայացուցիչները իշխանություններին մեղադրել են «Բռնազավթված տարածքների» մասին օրենքը խախտելու մեջ։
Սակայն Վրաստանի ՆԳՆ-ում կարծում են, որ Յուրի Լուժկովը օրինական է մուտք գործել Վրատսան եւ համաձայն ներկայացրած փաստաթղթերի՝ նրան հնարավոր չէր մեղադրել «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը խախտելու մեջ։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15