ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը՝ ամերիկացի հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ համահեղինակությամբ, պատրաստվում է թողարկել «Կորած նախագահը» (The President is Missing) թրիլերը։ Hollywood Reporter պարբերականն արդեն մի քանի անգամ գովազդել է գիրքը, որի լույս ընծայումը նախատեսված է 2018 թվականի հունիսին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Թրիլերի սյուժեի մասին դեռ քիչ բան է հայտնի։ Այն նկարագրվում է որպես «ինտրիգների, տագնապալից սպասումների եւ իշխանության միջանցքում գլոբալ դրամայի յուրօրինակ համադրություն»։ Պարբերականի տվյալներով՝ գրքի սյուժեն ամբողջությամբ մտացածին է։ Դեռ հայտնի չէ, թե ով կլինի գլխավոր հերոսի նախատիպը՝ Բիլլ Քլինթոնը, թե՞ նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը, ով նախագահի պաշտոնի համար պայքարում պարտվեց ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։
«Իր պաշտոնում գտնվող նախագահի մասին գրքի շուրջ աշխատելը, օգտագործելով այն, ինչ ես գիտեմ Սպիտակ տանն աշխատանքի ու կյանքի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է իրականանում իշխանությունների համագործակցությունը Վաշինգտոնում, ինձ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Պարզապես հոյակապ է աշխատել Ջիմ Փաթերսոնի հետ։ Ես արդեն վաղուց նրա տաղանդի երկրպագուն եմ»,- մեջբերում է պարբերականը Բիլլ Քլինթոնին։
Իր հերթին Փաթերսոնը Բիլլ Քլինթոնի հետ համահեղինակությունն անվանել է «իր ստեղծագործական կարիերայի բարձրակետ»։
Բիլլ Քլինթոնի կինը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, եւս աշխատում է գրքի շուրջ, որը նվիրված է անցյալ տարի իր՝ նախագահական ընտրապայքարին մասնակցությանը։ Հավաքածուն, որն անվանում չունի, բաղկացած է էսեներից, որոնք Քլինթոնը գրել է տարբեր ժամանակներում։ Այն լույս կընծայվի սեպտեմբերի 26-ին, Simon & Schuster հրատարակչությունում։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15