«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կուսակիցների հետ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի գերեզմանին և իր հարգանքի տուրքը մատուցեց Շուշիի ազատագրման և Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին: Այնուհետև երթով շարժվեցին դեպի «Եռաբլուր» պանթեոն:
«Մենք հաղթանակի երկիր ենք, եթե մեր 20-ամյա զինվորը կարողացել է ունենալ բարձր քաղաքացիական, քաղաքական կամք, պահել է սահմանն անցյալ տարի, կանխել է թշնամու մուտքը մեր մայրաքաղաք Ստեփանակերտ, ուրեմն մեր տատիկ-պապիկներն էլ կարող են մայիսի 14-ին գնալ մարտի, վերցնել իշխանությունը, վերադարձնել այն մեր ժողովրդին»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Նա, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր նրանց, ովքեր չեն վերցնի ընտրակաշառք քաղաքապետարանի սոցիալական ֆոնդից կտրամադրի 15 հազարական դրամ, ասաց. «Քաղաքապետարանը և թաղապետարաններն ունեն հատուկ ֆոնդեր, որոնք սոցիալապես անապահով խավերին տրամադրում են օգնություն: Հետևաբար, ես չեմ կարծում, որ այդ օգնությունը պետք է շահարկվի: Այդ սոցիալական աջակցությունն այս պահին էլ տրամադրվում է սոցիալապես անապահովներին: Լրացուցիչ գալ ասել, որ ես էլ կտրամադրեմ, ճիշտ չէ: Սոցիալապես անապահով շերտերը, երբ գնում են ընտրակաշառք վերցնելու քայլին, նրանք խոցելի են, նրանից շատերը սոված են ուղղակի»:
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը փաստում է, որ ՀՀ-ում մեկ միլիոնից ավելի մարդ գտնվում է աղքատության մեջ: Դա պաշտոնական տվյալ է:
«Նույնիսկ այդ 15 հազարական դրամները նրանց չի բավարարում: Մենք պետք է փոխենք ամբողջ քաղաքական կառուցվածքը, որ մեր տատիկներն ու պապիկներն այդ 15 հազար դրամի կարիքը չունենան: Եթե դու չես լուծում համակարգային խնդիրը, եթե դու չես փոխում համակարգը և քաղաքական կառուցվածքը, ապա մեր սոցիալապես անապահով խավն անընդհատ այդ գումարի կարիքն է ունենալու»,-հավաստիացրեց Զարուհի Փոստանջյանը: Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին «Երկիր ծիրանի»-ի ղեկավարն ասաց, որ արդեն 25 տարի նույն իրավիճակն է, հավաքագրումներ են տեղի ունենում:
«Գիտենք, որ ուսուցչանոցներում ժողովներ են լինում, բայց ես հավատում եմ նույնիսկ այդ խոցելի մարդկանց, նույնիսկ նրանց, ում նկատմամբ բռնություն է կիրառվում, նրանց քաղաքացիական, սոցիալական բարձր գիտակցությանը»,- վստահություն հայտնեց:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26