Ամեն օր էլ հակառակորդը փորձում է սադրանքների դիմել, սակայն հաջողության չի հասնում:
Այս մասին ասաց այսօր Մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում և Շուշիում տոնական միջոցառումներին մասնակցող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով. «Այսօր, որ սահմանին հանգիստ է, մեր զինվորի սխրագործության շնորհիվ է»:
Նրա խոսքով՝ այսօրվա սերունդն արժանի իրավահաջորդն է հաղթանակներ կերտած նախնիների՝ ավագ սերնդի մարտիկների:
Նրա խոսքով՝ ապրիլյան գործողությունները ավելի մեծ քննություն էին՝ ավելի մեծ ճակատամարտի պատրաստվելու համար։
«Ռազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, իսկ Մայիսյան եռատոնը այդ հաջողությունները նշելու և արժևորելու օր է»,-հավելեց Մովսես Հակոբյանը ու հավելեց. «Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու: Հայոց Զինված ուժերը համայն հայության հետ միասին միշտ էլ ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքը»:
Մայիսը, Մովսես Հակոբյանի խոսքով, նշանավորվեց հայ ժողովրդի փառապանծ հաղթանակներով: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո մեծ ծավալի աշխատանքներ են տարվել զորքի պատրաստվածության, առաջնագծի կահավորման մասով:
Մովսես Հակոբյանը ընդգծեց, որ ունի բարձր տրամադրություն այսօր, ինչպես յուրաքանչյուր տոնական օր:
Նա անգամ իր մոտ հրավիրեց մի երիտասարդի, ում ողջ կրծքավանդակը ծածկված էր մեդալներով:
«Այսպիսի երիտասարդների տեսնելով՝ տրամադրությունս էլ ավելի է բարձրանում, քանի որ սա ապացույցն է նրա, որ այս երիտասարդները տերն են ավագ սերնդի հաղթանակի»,-ասաց նա։
Ի դեպ, անդրադառնալով հարցին, թե արդյոք տոնը չի՞ խամրում նրանից, որ այսօր ազատության մեջ չեն հայկական բանակի ակունքներում կանգնած Սամվել Բաբայանը, Շուշին ազատագրողների թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, իսկ Սեյրան Օհանյանը ո՛չ Արցախում է, ո՛չ Հայաստանում, Մովսես Հակոբյանը նկատեց. «Այդ հարցին չեմ ցանկանում անդրադառնալ, հարցը տեղին չէ»:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26