Անձամբ ոչնչացրել է հակառակորդի 18 տանկ, կասեցրել հակառակորդի երեք հարձակում, վիրավորվել, բայց գյուղ է վերադարձել աստղը կրծքին. Խորհրդային Միության հերոս Ավագ Անտինյանի մասին Tert.am-ի հետ զրույցում պատմում է հերոսի համագյուղացի ու բարեկամ, հայրենական պատերազմի մասնակից, վետերան Օնիկ Անտինյանը:
Նա Լոռու մարզի Մրգահովիտ գյուղում մնացած երկու վետերաններից մեկն է, ով նույնպես այսօր մեդալները կրծքին շարել ու շտապել էր մասնակցելու Հայրենական մեծ հաղթանակի օրվա առիթով ԽՍՀՄ հերոս Ավագ Անտինյանի բրոնզաձույլ կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Մայիսիննյան տոնական միջոցառմանը կիսանդրու ժապավենը կտրելու պարտավորությունը հենց նրանն էր:
«Ավագ Անտինյանին «Дважды герой» պետք է տային, մի հատ են տվել, որովհետև երբ 13 տանկ է խփել, դրա հիման վրա ընկեր Ստալինը հերոսի կոչում է տվել, հետո խփած տանկերի թիվն ավելացրել է, բայց երկրորդը չեն տվել: Դուք ի՞նչ եք կարծում՝ մի տանկ խփելը հե՞շտ է»,-բացատրեց վետերանը:
Օնիկ Անտինյանը պատմեց՝ հայերը Հայրենականին անմնացորդ կռվում էին ու չէին վախենում: «Երեք օր թռչունների սիրտը ո՞նց կխփեր, երեք օր այդպես մեր սիրտն էր խփում, բայց չորրորդ օրն արդեն վերջ, ոնց էնքանը՝ նույնն էլ մենք, սովորել էինք, բոմբն էլ տրաքում էր՝ վեջներս չէր»,- ասաց նա:
Կիսանդրին տեղադրված էր Ավագ Անտինյանի անվան կրթամարզամշակութային համալիրի բակում: Գյուղի դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ միայն Մրգահովիտ գյուղից (այն ժամանակ Համզաչիման) 1400 մարդ պատերազմ է մեկնել, որից 300-ը չեն վերադարձել: «Ավագ Անտինյանը նրանցից մեկն էր, ով աստղը կրծքին վերադարձավ: Ոչ միայն Ավագ Անտինյանը, ունենք նաև Փառքի երկու շքանշանակիրներ, նաև դիվիզիայի հրամանատար»,-հպարտությամբ թվարկեց դպրոցի տնօրենը:
Աշոտ Անտինյանը նշեց, որ կիսանդրին կանգնեցվել է «Մրգահովիտցիների զորավիգ հայրենակցական միության», Մրգահովիտ հիմնադրամի, Մրգահովիտի գյուղապետարանի և անհատների աջակցությամբ:
Կիսանդրու հեղինակ, քանդակագործ Համլետ Մատինյանը նշեց, թե կարիք չուներ հերոսի կենսագրությանը ծանոթանալու՝ քանդակը կերտելու համար, քանի որ նույն գյուղից է և բազմիցս է լսել նրա հերոսական մարտական ուղու մասին: «Գիծը հանձնված է եղել: Անտինյանը տեսել է, որ մարդ չկա, երկու գնդացրով սկսել է կրակել, էտ գերմանացիները մտածել են, որ դա գրավված չի և կանգնեցրել են հոսքը, մինչև խորհրդային բանակը օգնության է հասել: Շատերը փախել են՝ գլուխն ազատելու համար, բայց ինքը քանի որ համզաչիմանիցա եղել, չի փախել»,-ասաց նա, ում, ի դեպ, գյուղի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց:
Կիսանդրու բացմանը բացի համագյուղացիներից, ազգակցականներից, ներկա էին նաև պաշտոնյաներ:
Լոռու մարզից ընտրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ հենց այս հերոսների ոգեկոչմամբ է պատմություն ձևավորվում: «Մենք արժանի ենք համարում մեր պապերի հաղթանակը, հերոսների գործը, ուսուցանելի գործ են կատարել մեր պապերը, մեր հայրերը, իմ հայրը նույնպես եղել է հայրենականի մասնակից: Պատահական չէ, որ այսօր ազատագրական պայքարին, որին անձնվիրաբար մասնակցում են մեր երիտասարդները, այդ պապերի թոռներն են նրանք, այդ պապերի արյունն է անցել այդ երիտասարդներին, որ այսօր կարողանում են մեր հայրենիքը պահել: Մենք խոնարհվում ենք այս հերոսների հիշատակին և հասկանում, որ եթե այսօր ունենք ազատ ու անկախ հայրենիք, դա նաև Հայրենական պատերազմի հաղթանակի արդյունքն է»,-ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ոչ միայն Լոռու մարզը, այլ ողջ հայ ժողովուրդը պարտավոր է ճանաչել իր հերոսներին: «Պարտավոր են ճանաչել Ավագ Անտինյանին, իմանալ բոլոր նրանց հազվագյուտ մարտական սխրանքները և չմոռանալ, որ հայ ժողովուրդը բնակչության համեմատությամբ ամենից շատ սովետական հերոսներն է տվել, նաև ամենաշատ կորուստները»,-ասաց նա:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, թե վետերանների ու հայրենական պատերազմի հերոսների գնահատականը պատմությունն է տվել: «Շուշիի ազատամարտով Մեծ հայրենականի սերունդները մոտ կես դար հետո կարողացան իրենց պապերի սխրանքը կրկնել ու հայոց պետականության գրավականը հանդիսացող Շուշիում տանել բեկումնային հաղթանակ»,-ասաց նա:
Գրողների միության անդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Էդվարդ Անտինյանի խոսքով՝ Ավագ Անտինյանի հերոսությունը նաև այսօրվա համար է: «Այն, ինչ արել են խորհրդային զինվորները, էլ չասած հերոսները, նաև այսօրվա համար են արել, արցախյան պատերազմի այս հերոսությունները, դա հենց այս հերոսներին փառաբանելու արդյունքն է, մեր գրականության, պատմաբանների, մշակույթի հետևանքն է, որ արցախյան պատերազմին հայ ժողովուրդը մեկ մարդու նման ոտքի կանգնեց, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ այս համոզմունքը եկավ ու էլի հաստատվեց: Հերոսին փառաբանելն արվեստ է, մշակույթի մի շերտ, լավը պետք է փառաբանվի, վատն էլ նզովվի»,-ասաց նա:
Քաղաքագետ Էդուարդ Անտինյանը նշեց, թե հայրենական պատերազմին մեր պապերը, ծնողները գնացել են կռվել, պայքարել այն գիտակցությամբ, որ իրենց տունն են պաշտպանում:
«Այդ շարունակական պրոցեսն է, որ հասցրել է արցախյան պատերազմին: Հայրենասիրական ոգին բարձրացնելու համար առաջին հերթին պետք է մեր պետության համար լինի ճիշտ նպատակ, ո՞վ է մեր ժամանակի հերոսը, ի՞նչ ճանապարհ ենք կերտում: Պետք է պահենք մեր արժեքները, որ եկող սերնդին ասենք՝ ինչի համար պետք է զրկանք կրել, չարչարվել ու հաղթանակ տոնել: Պետք է մտածենք, որ հատվածաբար չի լինում, վերցնել պատմությունից մի մաս, ասել, որ սրա իրավահաջորդն ենք, իսկ այն, որ մեզ ձեռնտու չէ՝ ասենք, թե դրա հետ կապ չունենք»,-ասաց նա:
Ավագ Վարդանի Անտինյան, Խորհրդային Միության հերոս: Ծնվել է 1917 թ. հունվարի 15-ին Համզաչիման գյուղում (այժմ գ. Մրգահովիտ, Լոռու մարզ)։ Ավարտել է միջնակարգ դպրոցի 7 դասարանները, անցել աշխատանքի հայրենական գյուղի կոլխոզում։
1939թ. մեկնել է խորհրդային բանակ։ Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ մասնակցել է Ուկրաինայի, Լենինգրադի պաշտպանությանը, Վորոնեժի, Բելգորոդի, Չեռնովցիի ազատագրմանը։
1944 թվականի հուլիսի 24-ին պաշտպանելով խորհրդային բանակի դիրքերը Լեհաստանի Յարոսլավ քաղաքում՝ Սան գետի ձախ ափին, իր հրամանատարության տակ գտնվող մարտական հաշվարկով, կասեցրել է հակառակորդի երեք հակահարձակում՝ ոչնչացրել հակառակորդի 6 տանկ, ինքնագնաց հրանոթներ, կենդանի ուժ։ Հուլիսի 25-ին(հաջորդ օրը) կասեցրել է հակառակորդի երկու հակահարձակում՝ անձամբ ոչնչացնելով հակառակորդի 18 տանկ, ինչի համար ներկայացվել է ԽՍՀՄ հերոսի կոչմանը։
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հայրենի գյուղ։ Աշխատել է Համզաչիմանի գյուղսովետի նախագահ։
Մահացել է 1989 թվականի հոկտեմբերի 18-ին։












16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26