«Ես մի բան կարամ ասեմ, որ քեռին ինքնա ուզել ազատամարտիկ դառնա: Գնացելա, թուրքերի դեմ կռվելու: Ես էլ հիմա երազում եմ բժիշկ-զինվոր դառնամ: Բայց ինձ հիմա մենակ մի հարցա տանջում՝ ինչի՞ա քեռին ուզեցել գնա կռիվ»,- անկեղծորեն հարցնում է Շուշիի ազատամարտի հերոս Երվանդ Կարապետյանի՝ Ճուտոյի քրոջ որդին՝ Երվանդը:
Փոքրիկ Երվանդը 8 տարեկան է: Նա այն պատմության մի մասնիկն է, որ սկսվեց 1968թ., անցավ 92թ.-ի Շուշիի ազատագրումով, վերածնվեց 2006թ.-ին, դրոշմվեց 2009թ.-ին ու հասավ 2015թ.:
Սեպտեմբերի 11-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ մկրտվեց Շուշիի ազատագրման ժամանակ զոհված Երվանդ Կարապետյանի քրոջ որդին, ով կրում է քեռու անունը: Երվանդի կնքահայրն այս պատմության երրորդ Երվանդն է՝ Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Երվանդ քահանա Բաբայանը: Վերջինս իր քահանայական ձեռնադրության ժամանակ Ճուտոյի պատվին ստացել է նրա անունը:
«Այս պահին շատ հպարտ եմ ու հուզված: Այսօր Երվանդների միասնությունը ամբողջական դարձավ: Ինձ թվում է՝ Երվանդի հոգին շատ ուրախ է այս միությունից»,-ասում է փոքրիկ Երվանդի մայրը՝ Մարգարիտա Կարապետյանը:
Սեպտեմբերի 11-ը երեք Երվանդների ճանապարհները հատեց մի կետում, իսկ փոքրիկ Երվանդի մկրտությամբ օրհնվեց այն ուղին, որ պիտի շարունակեն նրանք: Բայց պատմությունը ժամանակագրություն է սիրում, ուրեմն սկսենք սկզբից:
Արցախյան ազատամարտի ժամանակ հերոսաբար զոհված, հետմահու «Արիության», «Շուշիի ազատագրման համար» մեդալների արժանացած Երվանդ Կարապետյանը` Ճուտոն, ծնվել է 1968 թ. հունվարի 20-ին: Երվանդը տան կրտսեր զավակն էր: Փոքրամարմին էր, ինչի համար էլ Ճուտո էին ասում: Կռվին ընտանիքից գաղտնի է կամավորագրվել: Մայրը՝ տիկին Ռոզան, ասում է, որ այլ կերպ չէր կարող, իր տեսակն այդպիսին էր, առանց իրեն այդ կռիվը չէր լինի: Մասնակցել է Ղարաչինարի ինքնապաշտպանությանը, Մոնթեի ջոկատի կազմում կռվել Թոդանում, Սրխավենդում, Կիչանում:
1992թ. ապրիլին Երվանդը Մարտունիում միացավ Շուշիի ազատագրմանը մասնակցող ջոկատին: Մայիսի 8-ին շարժվեցին Շուշիի ուղղությամբ: Տղաները հայտնվեցին մի վայրում, որտեղ քարուքանդ եղած շինություններից կրակում էին թուրք 2 նշանառու: Որոշեցին միմյանց պաշտպանելով առաջանալ: Երբ տեսավ, որ տղաներից մեկը վիրավոր է ասաց. «Ես պահեմ՝ դուք առաջացեք»: Տղաներն առաջացան, Երվանդն՝ ընկավ:
Ճուտոն ընկավ, բայց պատմությունը չավարտվեց:
Շատ երազանքներ ունեն Երվանդները: Մեկը երազում է բժիշկ-զինվոր դառնալ, մեկը երազում էր գտնել Ճուտոյի ընտանիքին ու հասավ դրան, իսկ Ճուտոն…
«Երվանդս միշտ երազել է: Երազել է զինվոր լինել, երազել է հաղթանակով վերադառնալ: Ես էլ երազում էի, որ նա ամուսնանար: Ասում էր. «Մամա ջան, քո ազիզ արև, Շուշին էլ գրավենք նոր: Վազգեն Սարգսյանն ասելա, որ երկուսիս հարսանիքը ազատագրված Շուշիում կանենք»: Իսկ հիմա ես համբուրում եմ նրա զենքը, որ մահվանից հետո խնդրել էր՝ ինձ փոխանցեն ու երազում եմ, որ էլ զոհեր չլինեն»,- ցավով հիշում է Երվանդի մայրը՝ տիկին Ռոզան:
Հանդիպեցին երեք Երվանդները, բայց փոքրիկին դեռ մի հարց է տանջում՝ ինչի՞ա քեռին ուզեցել գնա կռիվ:
‹‹Վերջին անգամ, երբ տեսա Երվանդին, ես վիրավոր էի ու Վազգեն Սարգսյանը չէր թողում գնայի սահման: Երվանդի եղբոր՝ Մարգարի հետ Պաշտպանության նախարարությունում էինք աշխատում: Մարտի 6-ն էր, երևի, հացի փռից էի դուրս գալիս, զինվորական ֆորրման էլ հագս մեքենայով գնում եմ: Հետևից մեկն անընդհատ սիգնալ էր տալիս: Ջղայնացաց կանգնեցի՝ տեսնեմ ովա: Ուզում էի դուռը բացել, մեկ էլ տեսնեմ Ճուտն արդեն կողքսա.
-Էդ չե՞ս գալիս:
Ասում եմ՝ ո՞ւր:
-Շուշին գրավելու:
-Բայց ի՞նչ Շուշի գրավել, հրաման էլ չկա:
-Չես գալի՞ս, դե ֆորմետ տուր:
-Իմ ֆորմեն քո որտեղ կլինի:
-Հա՞, էտ էլ չես տալի՞ս: Դե էտ հացը տուր, ես գնացի:
Ու կգնար: Մեկ էլ կիմանայիր գիշերը զենքը վերցրելա, գնացելա սահման: Կգնար կկրակեր ու էլի կգար: Այ էտ էր Ճուտոն: Եկել էր, որ կռվեր, հանգիստ չուներ››,-պատմում է մարտակ ընկերը՝ Գոռ Թամամյանը:
«Երվանդը ծնվել էր այդ օրվա համար: Նա գիտակցաբար գնացել էր այդ քայլին՝ համոզված լինելով, որ իր կյանքով փրկելու է իր ընկերների կյանքը: Երվանդը մի անգամ ասաց, որ եկել է հոգին հանգիստ ապրեցնելու համար, առանց հետին մտքի, առանց մտածելու անգամ կյանքի մասին›»,- Արկադի Սարգսյանի հուշերից (‹‹Ու եթե լույս կա երկնքում›› գրքից):
«…Քեզ վայել է փառք, հերոսի դափնի, Չէ՞ որ զոհվեցիր քո ազգի համար»: Մարգարիտա Կարապետյան («Ու եթե լույս կա երկնքում» գրքից:
Հասմիկ Թամամյան
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26