Բեռլինում կայացած միջազգային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման Անի կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ Երևանի կոնյակի գործարանը մրցույթի հանձանժողովի որոշմամբ արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին: Այս տարի մրցույթը, որին մասնակցել են ավելի քան 400 խմիչքներ աշխարհի շուրջ 20 երկրներից, անց է կացվել Մարտի 5-ից 6-ը:
Բեռլինի միջազգային խմիչքների մրցույթը բացառիկ է իր տեսակի մեջ, քանզի հանձնաժողովի կազմում հանդես են գալիս ալկոհոլային խմիչքների ոլորտի առաջադեմ մասնագետներ, այդ թվում օն և օֆֆ-թրեյդի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ եւ ներմուծողներ, որոնք հնարավորություն ունեն ուղղակիորեն ազդեցություն ունենալ տվյալ ապրանքի վաճառքների վրա:
Հատկանշական է, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ողջ պատմության ընթացքում: Սույն մրցանակներով ԱՐԱՐԱՏ կոնյակները շարունակում են միջազգային մրցույթներում բարձր մրցանակներ ստանալու հաղթարշավը: Ավելի վաղ ԱՐԱՐԱՏ կոնյակները արժանացել են Սան Ֆրանցիսկոյի SFIWSC և The World-Spirits մրցույթների բարձր պարգևներին:
ԱՐԱՐԱՏ “Անի” կոնյակն անվանվել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի պատվին: Անի քաղաքի քառասուն դարպասնեերց գլխավորը զարդարում էր Բագրատունիների թագավորական դինաստիայի խորհրդանիշը՝ նրբագեղ բարսը, որն այսօր պատկերված է ԱՐԱՐԱՏ տեսականու համանուն կոնյակի փաթեթավորման վրա: ԱՐԱՐԱՏ “Անի” կոնյակը կատարյալ է նրանց համար, ովքեր գնահատում են վառ հույզերն ու նոր տպավորությունները: Այս կոնյակը հիանալիորեն ընդգծում է պահի կարևորությունը և այն վերապրելու անկեղծ ուրախությունը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26