«ԵԼՔ» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, «ԵԼՔ» դաշինքի Երևանի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ «ԵԼՔ» դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան ավագանու ընտրությունների շրջանակում ընտրակաշառք վերցնելու փոխարեն տասնհինգ հազար դրամ վճարելու նախագծին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրավական առումով այդ առաջարկը հարյուր տոկոսով համապատասխանում է օրենսդրությանը: «Ընտրակաշառքի ինստիտուտը քաղաքական ճգնաժամի վիճակ է առաջացրել և մենք մեր պարտքն ենք համարում լուծումներ առաջարկել՝ պատրաստ լինելով քննարկել խնդրի լուծման այլ մեխանիզմներ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարոյական չի համարում, որ քաղաքական գործիչը հրաժարվի ընտրակաշառքով ընտրողների հետ աշխատելուց: Նա ասաց, որ իրենք բարձրացնելու են բյուջեի ծախսման իմաստով արդյունավետությունը: «Երևանի բյուջեն 30-40 միլիարդով կավելանա և այս ուղերձն ովքեր ընդունում են, նպաստում են արդյունավետ և ժողովրդավար իշխանության ձևավորմանը»,-ասաց նա և նշեց, որ բյուջեում կատարելու են փոփոխություններ:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրենց այդ առաջարկը մթնոլորտ է փոխելու և ոստիկանությունը խնդիր է ունենալու դրանք չբացահայտելու: «Սա կոնկրետ իրավիճակ է փոխելու»,-ասաց նա: Ըստ նրա՝ երբ «Ելքը» գա իշխանության, իսկ «Ելքը» ընդդիմադիր ուժ է, Երևանի ներդրումային մթնոլորտը կփոխվի, կգան գումարային նոր հոսքեր։
Դավիթ Խաժակյանն, անդրադառնալով մետրոպոլիտենի նոր կայանի կառուցման իրատեսական լինելուն, հիշեցրեց, որ 2007 թվականից դեռևս իշխանությունը խոսում է այն մասին, որ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրատեսական է: ««Ելքն» ասում է, որ մինչև 2022 թվականը հնարավոր է կառուցել Աջափնյակի կայարանը»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26