Հունիսի մեկին կլրանա չորս տարին այն ողբերգական օրվանից, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի կրակոցներից սպանվեց Ավետիք Բուդաղյանը և ծանր մարմնական վնասվածք ստացավ Արտակ Բուդաղյանը: Բուդաղյանների ընտանիքը շարունակում է և շարունակելու է պայքարը արդարության հասնելու համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Չորս տարի տևում է քրեական դատավարական գործընթացը, բավականին երկար ժամանակ է Բուդաղյանների գործով որևէ նորություն չկար, երևի հասարակության մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Բուդաղյանները այլևս չեն շարունակում իրենց պայքարը, բայց դա այդպես չէ, ուղղակի այս ինֆորմացիայի համեմատական պակասը պայմանավորված էր նրանով, որ գործը գտնվում էր Վերաքննիչ քրեական դատարանում և դրա կողմից դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Այն օրենքի սահմանադրականությունն էր քրեական վերաքննիչ դատարանը վիճարկում, որի վրա հիմնվում էինք մենք: Այսինքն Բուդաղյանների կողմը հիմնվում էր քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի վրա, որն ասում էր, որ եթե մահացածի հարազատներն առարկում են մահվան դրույթով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ապա քրեական դատավարությունը պետք է շարունակվի, և վերաքննիչ դատարանը կասկածներ ուներ, թե արդյոք այդ հոդվածի սահմանադրությանը համանպատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, ինչի համար էլ դիմել էր ՍԴ»,-ասաց Ալումյանը:
Փաստաբանը հայտնեց, որ 2017 թվականի մարտի 21-ին ՍԴ-ն որոշել է, որ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը չի հակասում սահմանադրությանը և միաժամանակ իր որոշման մեջ տվել է մի շարք գնահատականներ, որոնք համընկնել են Բուդաղյանների գնահատականներին:
«Մենք համարում էինք, որ քննիչը չէր կարող մահացած Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ գնահատականներ տալ, որ նա կատարել է սպանության փորձ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների նկատմամբ: Քննիչը նման գնահատականներ էր տվել Ավետիք Բուդաղյանի գործողությունները գնահատելով որպես սպանության փորձ: Այսինքն` քննիչը հաստատված էր համարել, որ Ավետիք Բուդաղյանը նախահարձակ է, և նրանք էլ ստիպված են եղել պաշտպանվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր այն հիմքով, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում: Հիմա ՍԴ-ն գտավ, որ մահացածի վերաբերյալ նման գնահատականներ կարող են տրվել միայն դատարանի կողմից»,-ասաց Ալումյանը:
Փաստաբանը հայտնեց, որ ՍԴ-ի որոշման հիման վրա, այս թվականի ապրիլի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է նաև Բուդաղյանների բողոքը.«Սա նշանակում է, որ Բուդաղյանների գործով պետք է տեղի ունենա բաց հրապարակային դատավարություն, որի ընթացում միայն կարող է պարզվել, թե արդյոք Ավետիք Բուդաղյանն է նախահարձակ եղել, իսկ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները պաշտպանվել են, թե հակառակը: Բուդաղյանները ոչ մի րոպե չեն դադարել պայքարել նրա համար, որպեսզի արդարությունը վերականգվի, նրանք շարունակելու են պայքարը, որքան էլ այն ծանր կամ երկար լինի»:
Tert.am-ի հարցին, թե մինչ այժմ գրանցված գործընթացներում, որ հարցերն են, որ բավարարել են Բուդաղյաններին, և որոնք չեն բավարարել, Հայկ Ալումյանն ասաց, որ այս ամբողջ ընթացքում առաջին դատավարական որոշումը, որը կայացվել է հօգուտ Բուդաղյանների ապրիլի 27-ին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն է.«Առաջին անգամ դատարաններն ընդունեցին, որ մենք ճիշտ ենք, ու ճիշտ փաստարկ ենք բերել, ինչից հետագայում շատ բան է բխելու, սա միայն առաջին քայլն էր, հետագայում ես հույս ունեմ, որ կլինեն նորություններ, միևնույն է, մեղավորները, վաղ,թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության: Թող չկարծեն, թե իրենց հաջողվել է վերջնականապես մաքուր դուրս գալ այս պատմությունից, դա այդպես չէ»:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսին Սյունիքի այդ ժամանակվա մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել էր Ավետիք Բուդաղյանը:
Գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռ էր կայացրել, որով նա մեղավոր է ճանաչել Արտակ Բուդաղյանին՝ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ: Արտակ Բուդաղյանը ենթարկվել էր դրամական տուգանքի և համաներմամբ ազատվել պատժից: Արտակ Բուդաղյանի պաշտպանի բողոքի քննությունը Վերաքննիչը մերժել էր:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26