Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Օրերս կավարտվի նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը՝ իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:
Զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 26 արձանագրություն: Շարունակվում է խստացված հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու ՃՈ հետ համատեղ քայլեր ձեռնարկել նաև մայթերին ավտոտրանսպորտային միջոցների կայանումը բացառելու ուղղությամբ:
Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ գույքագրվել են մայրաքաղաքի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող կենտրոններն ու տեսարժան վայրերը, որտեղ սկսվել և շարունակվում են սանիտարական մաքրման, կանաչապատման, բարեկարգման, ձևավորման և պատշաճ տեսքի ապահովման աշխատանքները: Այս ուղղությամբ հանձնարարվել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում:
Զեկուցվել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում ևս շարունակվում են մաքրման ու խոտհնձի աշխատանքները: Նշվել է, որ համանման աշխատանքներ պարբերաբար կազմակերպվում են նաև կրթական, առողջապահական հիմնարկների, պետական և մասնավոր ընկերությունների ուժերով՝ տվյալ հիմնարկներին հարակից տարածքներում։ Հանձնարարվել է ակտիվացնել կանաչապատման, ծաղկային ձևավորման, ոռոգման աշխատանքները՝ ապահովելով մշտական խնամք:
Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2017 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Զեկուցվել է նաև, որ ավարտին են մոտենում Կարապի լճի հարակից մայթերի կանաչապատման և կահավորման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով որակի պահպանմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44