2017 թվականի մայիսի 8-ին աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սենատի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Ողջունելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` ԼՀ Սենատի նախագահը նշել է, որ Լեհաստանի իշխանությունները չափազանց մեծ կարևորություն են տալիս արտերկրում ապրող լեհերի՝ Պոլոնիայի հետ տարվող քաղաքականությանը, որում Լեհաստանի Սենատն ունի կարևոր դերակատարություն: Նա ներկայացրեց այն օրենսդրական կարգավորումներն ու քաղաքական ծրագրերը, որոնք Լեհաստանի իշխանություններն իրականացնում են Լեհաստանից դուրս ապրող հայրենակիցների հետ հարաբերություններում: Սենատի նախագահը նշեց, որ իրենց համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի կողմից Սփյուռքի հետ տարվող աշխատանքները, որոնց մի մասը կարող են օգտակար լինել նաև Լեհաստանի պարագայում:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ԼՀ Սենատի նախագահին ջերմ ընդունելության համար: Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ Հայկական Սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Լեհաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ: Նախարարը նշեց, որ 2017 թվականին լրանում է Լեհաստանի Կազիմիր Երրորդ Մեծ թագավորի կողմից հայերի տրված հատուկ արտոնության 650-ամյակը, որը խոսում է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմության, այլև Լեհաստանի կյանքում հայերի ունեցած բացառիկ դերակատարության մասին: Նախարարը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի իշխանություններին՝ հայերի հանդեպ մշտական հոգատար վերաբերմունքի և բարեկամական հարաբերությունների համար, որը կրում է երկկողմանի բնույթ և բնորոշվում է նաև Հայաստանում ապրող ոչ մեծաթիվ լեհական համայնքի և առհասարկ լեհ ժողովրդի հանդեպ հայերի ունեցած ջերմ վերաբերմունքով:
Նախարարը ներկայացրեց հայկական Սփյուռքի առանձնահատկությունները և Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական ուղղությունները:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55