ՀH Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտն այսուհետ կրում է 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Թախտաջյանի անունը: Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց սույն թվականի մայիսի 4-ին:
Արմեն Թախտաջյանը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, ՌԴ ԳԱ, ԱՄՆ ԳԱ, Լոնդոնի Լինևյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվ. բնագետների, Լեհաստանի և Նորվեգիայի ակադեմիաների իսկական անդամ:
Նա ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Անձնվեր աշխատանքի համար» և ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալներով, Վ.Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվան մրցանակներով:
Արմեն Թախտաջյանի կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաև համարվում է լավագույնը և ամենաարժանահատը: Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում: Նրա շնորհիվ հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկն աշխարհում: Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացել են բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սիստեմատիկան, պալինոլոգիան, կարիոլոգիան:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26