Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները համալրվել են վերջին տարիների տպագրության նոր գրականությամբ: Ընդհանուր առմամբ համայնքային գրադարանների գրքային ֆոնդը հարստացել է 400 անուն 16 հազար կտոր նոր գրականությամբ, այդ թվում ինչպես հայ դասականների, այնպես էլ ռուսական, արևմտաեվրոպական հեղինակների գեղարվեստական և մասնագիտական, նաև մանկական մեծաքանակ գրականությամբ: Երաժշտական կրթօջախների համար էլ ձեռք է բերվել նոտագրված մասնագիտական գրականություն:
Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված գրքերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորավորելով գրադարանների համակազմերին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու հատկանշել, որ գրքային նոր ֆոնդի համալրման այս տարվա ծավալներն իսկապես աննախադեպ են:
«Համայնքային բոլոր գրադարանների ջեռուցումը, նորոգումն ու նոր գույքով համալրումը վերջին տարիների մեր կաևոր ձեռքբերումներից են, ինչն էապես նպաստել է այցելուների թվի աճին: Սրան զուգահեռ 2012 թվականից գրադարաններում հատուկ ուշադրություն է դարձվում գրքային ֆոնդի համալրմանը: Մինչ օրս համայնքային գրադարանները համալրվել են 60 հազար կտոր գրականությամբ: Այս տարվա ծրագիրն իր ծավալով աննախադեպ է: Նախատեսել ենք նաև գրադարանների թվային՝ տեսա և ձայնախտասկավառակների տեսքով համալրում, ինչը կնպաստի թվայնացման գործընթացին և, իհարկե, մեծ ոգևորությամբ կընդունվի մեր ընթերցասեր հասարակության կողմից: Ուզում եմ առանձնահատուկ նշեմ, որ Երևանի և Արցախի մայրաքաղաքի միջև համագործակցության շրջանակում նոր գրականությամբ կհամալրվեն նաև Երևանի քույր քաղաք հանդիսացող Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային և Թումանյանի անվան գրադարանները»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:
Գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության և հետևողականության համար՝ նկատել են, որ հարմարավետ պայմաններ և նոր գրականություն ունենալը կարևոր սկզբունք է ընթերցասերների ներգրավման համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26