Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց սկիզբ է դրվել նոր ֆեյք օրակարգ,որը նպատակ է հետապնդում արհեստական հակասություններ և տարաձայնություններ ստեղծել,նախագահի և վարչապետի միջև հիմնականում շահարկելով այն խնդիրը , թե 2018 թվականին Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում:
Սա մտածացին և կեղծ օրակարգ է, քանզի ակնհայտ երևում է ,որ նախագահը կատարել է դերերի և ֆունկցիաների բաշխում ՝ իրեն վերապահելով մեր պետության անվտանգության, արտաքին քաղաքականության գերակա խնդիրները, իսկ վարաչետին բացարձակ լիազորություներ՝ տնտեսական կյանքի կառավարման հարցում: Այս բաժանումը արտացոլվեց նաև ՀՀԿ նախընտրական գործընթացում, երբ նախագահը ՀՀԿ-ի կարգախոսի՝ անվտանգության, իսկ վարչապետը՝ նույն կարգախոսի առաջնըթացի պատախանատուներն էին:
Իրականում ամեն բան շատ պարզ է. Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական էլիտայի առաջնորդը , ով հնարավորություն է տվել Կարեն Կարապետյանին վարչապտի պաշտոնում ծառայել մեր պետականությանը, և եթե պարոն Կարապետյանը ակնառու և հասարակության բոլոր շերտերին հասկանալի տնտեսական հաջողություններ արձանագրի,ապա կարող է 2018 թվականից հետո ևս զբաղեցնել վարչապետի պաշտոնը,իսկ եթե ձախողվի, կարծում եմ, առանց որևէ միջնորդությունների կամ պահանջի ինքը կհրաժարվի պաշտոնավարել:
Ի դեպ, ցանկացած վարչապետի ձախողում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձախողումն է , հետևաբար մենք պետք է հաջողություններ մաղթենք գործող վարչապետին՝ փորձելով աջակցել նրան դուրս բերել Հայաստանի տնտեսությունը իր իսկ ձևակերպած շատ ծանր վիճակից:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34