Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարան: Ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ կիրառվող տեխնոլոգիաները և հմտությունները՝ գործարանի արտադրության գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը նշել է, որ ամբողջությամբ պահպանվում են հայկական գորգերի ավանդական ոճերն ու դիզայնը: Նաև նշվել է, որ ընկերության գորգերն առանձնանում են իրենց բնական գունային հարստությամբ, ինչը հաջողվել է շնորհիվ բրդյա թելերի ներկման բնական մեթոդների ներդրման՝ ընդգծելով, որ տվյալ ներկերն էլ ստացվում են Հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ:
Այցի շրջանակում նկարիչ-դիզայներ Նաիրա Մխիթարյանը Երևանի քաղաքապետին է ներկայացրել «Էրեբունի-Երևան 2800» գորգի նախագիծը, որի մեկնարկը տրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական մասնակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընկերության գործունեությունը ներկայացնելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով հայկական գորգագործության ավանդույթների պահպանումն ու դրանց շարունակականության ապահովումը, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու ընկերությանը: Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին:
«Երևանն իսկապես մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարություններին: Մինչ պետական հանձնաժողովի ստեղծումը՝ Երևանի քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում տարբեր ուղղություններով: Հոբելյանի առթիվ մայրաքաղաքում տարբեր նախաձեռնություններ կլինեն, որոնցից մեկն էլ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծումն է, որն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում: Շենգավիթ վարչական շրջանում էլ արդեն իսկ տրվել է նոր կամրջի կառուցման մեկնարկը, որը ևս կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը: Եվ, ընդհանրապես, խոշորածավալ բոլոր մեր ծրագրերը, որոնք կյանքի կկոչվեն այս տարիների ընթացքում, մենք նվիրելու ենք Երևանի 2800-ամյա հոբելյանին», – նշել է քաղաքապետը:








15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55