 
            «Ելք» դաշինքի՝ Շենգավիթում ընթացող քարոզարշավի ընթացքում քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց ընտրակաշառքի դեմ պայքարելու իրենց առաջարկի մասին, ըստ որի՝ ընտրակաշառք չվերցրած քաղաքացիները «Ելք»-ի հաղթանակի դեպքում կստանան սոցիալական աջակցություն 15 հազարական դրամ: 
Ընդդիմախոսները պնդում են, որ սա ևս կաշառքի տարբերակ է, իսկ իրենք վստահ են, որ այսպես կպայքարեն ընտրակաշառքի դեմ:
«Դուք տեղյակ եք, որ մերձիշխանական սոցիոլոգները հարցումներ են անում, թե քաղաքապետի ընտրություններում երևանցիներն ում են ձայն տալու»,-հեգնեց Նիկոլ Փաշինյանն ու փորձեց ինքը հարցում անցկացնել, թե շենքի բնակիչներից ովքեր են ձայն տալու «Ելք»-ին:
«Ժողովուրդ ջան, էդ որտե՞ղ է Ահարոն Ադիբեկյանն էդ հարցումն անում»,-հայտարարեց ավագանու թեկնածուն: Նա խոստացավ ընտրվելու դեպքում այցելել այդ բակը, որտեղ կհավաքվեն ու կքննարկեն խնդիրները:
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ ընտրակեղծիքի դեմ պայքարի իր առաջարկած մեխանիզմին և նշեց, որ իրենք պրոֆեսիոնալ իրավաբանների թիմ ունեն և եթե ընտրակաշառքի դեմ պայքարի իրենց տարբերակը ԿԸՀ-ն որակի որպես նյութական խոստում, ընտրակաշառքի ձև, ապա դա կնշանակի, որ Հայաստանի բոլոր ժամանակների ընտրությունները պետք է չեղարկվեն: Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանն էլ, թե այդ «15 հազարական դրամների խոստումը քրեորեն հետապնդելի արարք է», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. 
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի քրեորեն հետապնդելի քայլ տեսնելուց հետո պետք է դիմի իրավապահ մարմիններին, այնպես որ, ես հույս ունեմ, որ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության մեջ կլինի հետևողական և կդիմի իրավապահ մարմիններին»:
Նա կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժը պարտադրված է ընտրողների ազատ կամարտահայտման մեխանիզմներ գտնել: Ըստ նրա՝ ընտրակաշառքն ամենամեծ չարիքն է, որ այսօր ՀՀ-ում գործում է և այս պրոցեսներին ներգրավված ցանկացած ուժ, որ անկեղծորեն ուզում է փոփոխություններ բերել, ինքը պարտավոր է մտածել:
«Աշխարհում, Հայաստանում չկան, չեն եղել ընտրություններ, որտեղ չհնչեն աշխատավարձի, թոշակի բարձրացման մասին, սոցիալական նպաստի բարձրացման խոստումներ: Դա բացառված է»,-ևս մեկ անգամ անդրադառնալով «15 հազարական դրամներին»՝ ավելացրեց քաղաքապետի թեկնածուն:
Նա տեղեկացրեց, որ այսօր իրենց բակային քարոզարշավի վերջին օրն էր, վաղը հանրահավաք ունեն, գուցե մեկ-երկու բակ մտնեն, բայց բոլոր համայնքներում արդեն եղել են:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42