ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 7-9-ն աշխատանքային այց է կատարել Լեհաստան։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ մայիսի 7-ին այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Թագավորական ամրոց-թանգարան, որտեղ մշտական ցուցադրության է ներկայացված «Թերեզա Սահակյան» հիմնադրամին պա տկանող գորգերի բացառիկ հավաքածուն: Նախարար Հ. Հակոբյանը ծանոթացել է հայազգի նշանավոր ընտանիքի հավաքածուի ցուցանմուշների հետ, որի առանձին բաժինն են կազմում Արցախի հայկական գորգերը:
Նույնը օրը նախարար Հ. Հակոբյանն այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Մարշալ Յուզեֆ Պիլսուցկու հրապարակ, որտեղ Վարշավայի կայազորի կենտրոնական գրասենյակի պատին փակցված է հուշատախտակ` նվիրված Լեհաստանի Անհայտ Զինվորի մոր խորհրդանիշ դարձած հայազգի Յադվիգա Զառուգևիչովային: Սփյուռքի նախարարն այցելել է նաև Վարշավայի Զինվորական Պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Յադվիգա Զառուգևիչովայի հիշատակին:
Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԼՀ ներքին գործերի և վարչարարության փոխնախարար Սեբաստիան Խվալեկի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, ԼՀ ներքին գործերի և վարչարարության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախարարը լեհ գործընկերներին է ներկայացրել հայկական Սփյուռքի հետ տարվող աշխատանքները` անդրադառնալով Սփյուռքի պատմությանն ու առանձնահատկություններին: Անդրադարձ է կատարվել հայ-լեհական համագործակցությանն առնչվող այլ հարցերի:
Նույն օրը Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սենատի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Ողջունելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` ԼՀ Սենատի նախագահը նշել է, որ Լեհաստանի իշխանությունները չափազանց մեծ կարևորություն են տալիս արտերկրում ապրող լեհերի՝ Պոլոնիայի հետ տարվող քաղաքականությանը, որում Լեհաստանի Սենատն ունի կարևոր դերակատարություն: Նա ներկայացրել է այն օրենսդրական կարգավորումներն ու քաղաքական ծրագրերը, որոնք Լեհաստանի իշխանություններն իրականացնում են Լեհաստանից դուրս ապրող հայրենակիցների հետ հարաբերություններում: Սենատի նախագահը նշել է, որ իրենց համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստա ի կողմից Սփյուռքի հետ տարվող աշխատանքները, որոնց մի մասը կարող են օգտակար լինել նաև Լեհաստանի պարագայում:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ Հայկական Սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Լեհաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ, և հավելել. «2017 թվականին լրանում է Լեհաստանի Կազիմիր Երրորդ Մեծ թագավորի կողմից հայերի տրված հատուկ արտոնության 650-ամյակը, որը խոսում է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմության, այլև Լեհաստանի կյանքում հայերի ունեցած բացառիկ դերակատարության մասին: Շնորհակալություն Լեհաստանի իշխանություններին՝ հայերի հանդեպ մշ տական հոգատար վերաբերմունքի և բարեկամական հարաբերությունների համար»:
Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Վարշավայի Գյուղատնտեսության ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը:
Համաժողովի գործընկերներ են Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամը, Կրակովի հայկական մշակութային ընկերակցությունը, Լեհ-հայկական հիմնադրամը, Լեհաստանի Հայկական հիմնադրամը, Վրոցլավի Լեհաստանի հայերի միությունը, Հայ լեհական կապերի զարգացման կենտրոնը, Հայ Դատի Լեհաստանի գրասենյակը, Հայ-լեհական հասարակական կոմիտեն, Գլիվիցեի Յուզեֆ Թեոդորովիչի անվան հայկական համայնքը, Լեհ-հայկական առևտրաարդյունաբերական պալատը, Հայ-լեհական համագործակցության կազմակերպությունը, «Ջուլիայի Սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամը, լեհաստանի մի շարք քաղաքների համայնքային կազմակերպություններ:
Լեհաստանի հայերի առաջին համաժողովը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 8-ին:
Համաժողովը մեկնարկել է Լեհաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերով: Համաժողովին իր ուղերձն էր հղել Լեհաստանի Սեյմի նախագահ՝ մարշալեկ Մարեկ Կուխչինսկին: Համաժողովին ներկա է գտնվել ԼՀ Սենատի անդամ Յան Մարիա Յակովսկին, նա համաժողովի մասնակիցներին է փոխանցել ԼՀ Սենատի նախագահ մարշալեկ Ստանիսլավ Կարչևսկու ողջույնը:
Համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ելույթներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը:
Համաժողովի ամփոփիչ քննարկման թեման վերաբերել է հայապահպանության խնդիրներին: Նիստը վարել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հիմնական զեկուցողներն են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Վարդապետ Ծատուրյանը և Կրակովի հայկական դպրոցի տնօրեն Գոհար Խաչատրյանը:
Իր ելույթում նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, իրականացվող ծրագրերը, համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ՀՀ սփյուռքի նախարարության նոր նախաձեռնությունները` կարևորելով Լեհաստանի հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ակտիվ մասնակցությունը:
Համաժողովի շրջանակներում Վարշավայի Գյուղատնտեսության Ազգային գրադարանի ճեմասրահում կազմակերպվել է Լեհաստանում բնակվող հայազգի գեղանկարիչ Գրիգոր Ասլանյանի նկարների ցուցահանդեսը և Իսպանիայում բնակվող հայազգի գործիչ Արարատ Ղուկասյանի «Փնտրտունքերի ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
Մայիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Վարշավայում այցելել է Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիր: Նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամում, Լեհ-հայկական հիմնադրամում և «Ջուլիայի սկյուռիկներ» բարեգործական կազմակերպության գրասենյակում:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55