Հայաստանում 2016 թվականին բնական գազ են ստացել քաղաքային բնակավայրերի 91.8 տոկոսը, գյուղական բնակավայրերի` 59.8 տոկոսը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները:
2016 թվականի տարեսկզբին գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը կազմում էր 670 հազար 826 միավոր: Տարվա ընթացքում գործարկվել է 8 հազար 601 միավոր, որի արդյունքում տարեվերջին գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը կազմել է 679 հազար 421-ը:
1997թ. սեպտեմբերից մինչև 2017թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 679 հազար 421 բնակարան և բնակելի տուն:
Գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը 2016 թվականի տարեսկզբին կազմել է 11 հազար 851,70 կիլոմետր, իսկ տարվա ընթացքում գործարկվել է 269,53 կիլոմետր: Արդյունքում տարվա վերջում գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը կազմել է 12 հազար 120,51 կիլոմետր:
Բնակչությանը տրված բնական գազի ծավալը 2016 թվականին կազմել է 581 մլրդ 454 մլն խորանարդ մետր: Այդ թվում 445 մլրդ 916 մլն-ը քաղաքային, իսկ 135 մլրդ 538 մլն խորանարդ մետրը` գյուղական բնակավայրերում:
Հանրապետությունում բնակչությանը տրված բնական գազի ծավալը մեկ բնակչի հաշվով կազմել է 194,3 խորանարդ մետր: Այդ թվում քաղաքային բնակավայերերում այն կազմել է 234,2 խորանարդ մետր, իսկ գյուղականում`124,6 մլն խորանարդ մետրը` գյուղական բնակավայրերում:
2016 թվականին ընթացքում բնական և հեղուկ գազի իրացումից ստացված ֆինանսական ընդհանրացված մուտքերը կազմել են 260 մլրդ 290,4 մլն դրամ, որից բնակչության հաշվին` 73 մլրդ 434 մլն: Միևնույն ժամանակ ծախսերը կազմել են 258 մլրդ 179,6 մլն դրամ:
Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 34 մլրդ 277.7 մլն. դրամ, որից բնակչությունից` 16 մլրդ 74.3 մլն. դրամ:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42