ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ում է սատարելու: Ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանը նշեց. «ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն արդեն պաշտոնապես հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում գործընկեր ՀՀԿ-ին սատարելու վերաբերյալ: Մենք կոչ ենք արել մեր համակիրներին իրենց ձայնը տալ Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակի օգտին: Ինքս անձնական մտերմություն ունեմ Տարոն Մարգարյանի հետ, լավ եմ ճանաչում նրա ընտանիքին: Վստահ եմ, որ ընտանիքից նրան փոխանցված մարդկային և ազգային արժեքներն ու ավանդույթները Երևանի ու երևանցիների խնդիրների լուծման համար կարևոր նախապայման են: Կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման ոլորտում Տարոն Մարգարյանը կուտակել է մեծ փորձ, և վերջին տարիներին մայրաքաղաքում կատարվող փոփոխություններն ակնհայտ են»:
Նախարարից հետաքրքրվեցինք առաջիկայում սպասվող դպրոցների օպտիմալացումից: Ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանը նշեց, որ ԿԳՆ-ն կառավարության հանձնարարությամբ մշակում է դպրոցների զարգացման համալիր ծրագիր, որի համատեքստում քննարկվում է գերբեռնված և թերբեռնված դպրոցների գործունեության արդյունավետության բարձրացրման հարցը. «Այս գործընթացում մեզ համար առաջնային է լինելու կրթության որակը: Ծրագիրը քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կրթության և գիտության նախարարության կողմից մշակվում են ընդհանուր չափանիշներ, որոնք դրվելու են դպրոցների համալիր զարգացման ծրագրի հիմքում»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26