Լոս Անջելես-Երևան ուղղությամբ ուղիղ չվերթի իրականացումը կարդարացնի բոլորի սպասումները․ Tert.am-ի հետ զրույցում, խոսելով հայաստանյան ավիաոլորտում նոր ուղղության հնարավորության և առավելությունների մասին, ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
«Ժամանակին մենք խոսում էինք Ազգային ավիափոխադրողներ ունենալու մասին: Այդ դեպքում Հայաստանը կունենար թիրախային շուկաներ: Ազգային փոխադրողի առավելությունը նաև այն է, որ կարողանանք այլ հայկական համայնքների հետ հաղորդակցվել, ինչը նաև տնտեսապես է կարևոր»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած նոր ուղղությամբ թռիչքներ իրականացնելու նախաձեռնություն, որը կարող է Հայաստանը միացնել հայկական համայնքների հետ, ինքը շատ դրական է գնահատում:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու հարցը:
Գագիկ Մակարյանը նշեց, որ ԱՄՆ-ում հայկական համայնքը բավականին մեծ է և այստեղի հայերի համար ամեն անգամ խնդիր է առաջացնում տարանցիկ տարբերակներով հայրենիք գալը: «Հիմա համայնքի համար տնտեսապես դժվար է, գալիս են այստեղ, մեծ գումար են ծախսում թռիչքների վրա, նվեր են առնում հարազատների համար: «Ի վերջո, նաև համայնքը պետք է կայանա, բայց կապը չկորցնի Հայաստանի հետ: Մեծ մասը մնում է ԱՄՆ-ում, հաստատվում է այնտեղ. նրանց համար Հայաստան գալն այս տարբերակով ավելի հեշտ կլինի»,- ասաց նա:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթի գործարկումը կարող է զարգացնել նաև զբոսաշրջությունը Հայաստանում․ առավել հաճախակի կդառնան ամերիկահայերի այցելությունները Հայաստան՝ զբոսաշրջային նպատակներով:
Տնտեսագետը նշեց նաև, որ թռիչքն իրականացնելը հնարավոր է ձեռնտու չլինի հայկական ավիաընկերությանը, քանի որ բավարար թվով ինքնաթիռներ չունի։ Բացի դրանից՝ թռիչքի իրականացմանը հաջորդելու են ինքնաթիռը վերանորոգելու համար ֆինանսական դժվարությունները: Սակայն, Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, չվերթը հետաքրքրական կարող է դառնալ ամերիկյան ավիաընկերությունների համար․ մարդիկ կնախընտրեն ուղիղ չվերթը տարանցիկներից: «Եթե այդ մոդելն աշխատի, թեկուզև շաբաթը մեկ անգամ, ձեռնտու կլինի: Կարող է Boeing լինել, կախված ուղևորների թվից արդեն կընտրեն մեծ, թե փոքր»:
Տնտեսագետի խոսքով՝ Լոս Անջելես-Երևան չվերթի իրականացումը կարող է ներդրումային հոսք ապահովել Հայաստան:
«Բիզնեսը ժամանակային առումով միշտ սղություն է ունենում: Գործարարներին երկար ժամանակ օդանավակայաններում մնալը, հոգնելը, անիմաստ օրեր ծախսելը հարմար չէ: Ուղիղ, ռեգուլյար կապը երկրի հետ կարող է Հայաստանը գրավիչ դարձնել, մանավանդ որ կոռուպցիայի դեմ պայքարում նախաձեռնություն է սկսվել Հայաստանում․ այդ մասին ամերիկյան կառավարությունն էլ է խոսում»,- ասաց նա:
Գագիկ Մակարյանը նշեց, որ նախաձեռնությունը բավականին հաշվարկված է, բայց առավել շատ հայրենասիրական մղում է՝ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ուղղված:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունն էլ այս նախաձեռնությունում միայն կարող է սպասարկողի դերում լինել, ավելին անելը՝ չվերթն իրականացնող ավիաընկերությանն արտոնություններ տալն արդեն սխալ կլինի:
«Մենք այստեղ հայտարարել ենք բաց երկնքի քաղաքականություն, բոլորին հավասար պայմաններ պետք է առաջարկենք: Նախաձեռնությունը եղել է Հայ դատի հանձնախմբի կողմից, հետևաբար հայկական կազմակերպությունը ինչ-որ բան կանի ավիաընկերության համար: Գուցե իրենք մտածեն որոշակի կոմպենսացիաներ, շահագրգռող բան, որ արագ թռիչքից օգտվեն և նաև հնարավոր որոշակի վնասները կոմպենսացնեն»,- ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26