ԱՄՆ Սենատի հետախուզական հարցերով կոմիտեն ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին է ուղարկել պահանջ՝ տրամադրելու փաստաթղթեր՝ կապված 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննման հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Հանրապետական սենատոր Ռիչարդ Բերն ու դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները համատեղ հայտարարությունում նշել են, որ «ծանուցմամբ պահանջվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են 2016 թվականի ընտրություններին ռուսական միջամտության հետաքննությանը, որն անցկացնում է կոմիտեն»։ Նշվում է, որ փաստաթղթերը Ֆլինից պահանջվել են դեռևս ապրիլի 28-ին, սակայն նրա փաստաբանը հրրաժարվել է համագործակցել նրանց հետ։
Մարտի 30-ին հաղորդվել էր, որ Ֆլինը որոշել է ցուցմունք տալ Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի կապերի մասին՝ քրեական հետապնդումից անձեռնմխելիության դիմաց։
Ֆլինը հրաժարական էր տվել փետրվարի 13-ին։ Պաշտոնանկության հայտարարությունում ասվել է, որ նա Սպիտակ տանը տրամադրել է ոչ լիարժեք տեղեկատվություն Վաշինգտոնում ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կապերի մասին։ Նրա փոխարեն նշանակվել է գեներալ Հերբերտ Ռեյմոնդ Մակմասթերը։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15