Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլի ընթացքին: Քաղաքապետը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի ներկրված շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլներն արդեն իսկ սկսել են տեղափոխվել սիզամարգեր: Նշվել է նաև, որ բացի քաղաքային ջերմատանը եղած ծաղիկներից, նաև վարչական շրջաններն իրենց ջերմոցներում և բաց գրունտներում աճեցնում են ծաղիկներ և շուրջ 1 մլն ծաղկասածիլներ էլ վարչական շրջանների ջերմոցներից են տեղափոխվում սիզամարգեր: Դեռևս նախորդ տարվանից էլ շուրջ 250 հազար խորդենի տեսակի ծաղիկներ տեղափոխվել էին ձմեռանոց, որոնք ևս արդեն զարդարում են մայրաքաղաքի կանաչ գոտիները: Ծաղկապատման ընթացիկ տարվա աշխատանքների մասով նաև զեկուցվել է, որ այս տարի կծաղկապատվի ընդհանուրը 8 հա տարածք, մինչդեռ 2012թ. այդ թիվը կազմում էր 5,8 հա:
Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի ինչպես ծաղկապատ, այնպես էլ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների տարեցտարի ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել կանաչ գոտիների խնամքի պահպանման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվել, ինչի արդյունքում անցած շուրջ 5 տարիների ընթացքում բարեկարգվել ու ստեղծվել է 16 զբոսայգի, իսկ ոռոգելի տարածքներում էլ յուրաքանչյուր տարի միջինը 50 հազար ծառ և թուփ է տնկվել: Կանաչ տարածքների ընդլայնման նպատակով էլ յուրաքանչյուր տարի մոտ 20 կիլոմետրով ավելացվում է մայրաքաղաքի ոռոգման ցանցը:
Երևանի կանաչ տարածքների ընդլայնման համատեքստում մայրաքաղաքի որոշակի հատվածներում բուֆերային գոտիների վերականգնման և ընդլայնման ծրագրի շրջանակում վերջին մի քանի տարիներին լայնածավալ ծառատունկեր են իրականացվում Փարոսի, Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Կարմիր բլուրի, Հաղթանակի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիների, Նոր Նորքի Հայորդաց տան, ինչպես նաև Շամպայն-գինիների գործարանին հարող անտառ-պուրակներում, նաև Արգավանդի խճուղուն և Դավթաշենի կամրջին հարող տարածքներում: Նշված բուֆերային գոտիները մայրաքաղաքի համար կծառայեն թե՛ որպես թթվածին ապահովող և թե՛ որպես փոշեկլանիչ ու քամիները մեղմող գոտիներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26