Արդեն 4-րդ օրն է փրկարարներն ու ռազմական ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացնում մայիսի 8-ից անհետ կորած ՊԲ ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանին հայտնաբերելու ուղղությամբ: Yerkir.am-ի տեղեկություններով՝ այս օրերին իջեցրել են Մատաղիսի զորամասին հարակից ջրամբարի ջրի մակարդակը, սակայն կորած զինծառայողին չեն գտել, ինչը հավանական է դարձնում զինծառայողի՝ ողջ լինելու վարկածը: Ներկայումս Ռուբեն Մնացականյանին փնտրում են զորամասի հարակից տարածքներում:
Մեր տեղեկություններով՝ զինծառայողներ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը և Ռուբեն Մնացականյանը զորամասի տարածքը լքել են մայիսի 7-ի երեկոյան և միայն առավոտյան են տեղեկացել նրանց բացակայության մասին:
Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ զինծառայողները մայիսի 8-ի առավոտյան զորամաս վերադառնալիս են եղել և հավանաբար արագ են երթևեկել՝ փորձելով հասցնել առավոտյան տողանին: Այն, որ զորամասից դուրս գալուց Ռուբեն Մնացականյանը եղել է «ՈՒԱԶ-315195» ավտոմքենայում, փաստ է, սակայն հայտնի չէ, թե վերադառնալու ճանապարհին՝ մեքենայի՝ ջրամբարն ընկնելիս մեջն է եղել, թե ՝ ոչ:
Մեկ այլ վարկածի համաձայն, զինծառայողը հնարավոր է փրկվել է և դուրս է եկել ջրամբարից, սակայն վախեցել է վերադառնալ զորամաս և թաքնվել է:
Հիշեցնենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս: Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր խորության վրա հոսում է գետ: ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի և Ռ.Մ.Բարսեղյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26