Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն, որ դեպի Եվրոպա երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ուղևորությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունիսին:
Երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել ուկրաինացիներին առանց վիզայի ռեժիմի տրամադրման մասին վերջնական օրենքը հաջորդ շաբաթ Ստրասբուրգ այցի ընթացքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵՄ խորհուրդը հաստատել է համապատասխան նախաձեռնությունը, որը հավանության էր արժանացրել Եվրախորհրդարանը:
«Այո՛, մենք դա արեցինք: Հենց նոր Եվրամիության նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել մեզ՝ Ուկրաինայի քաղաքացիներիս, առանց վիզայի ուղևորությունների իրավունքի տրամադրման մասին վերջնական որոշումը»,- հայտարարել է Պյոտր Պորոշենկոն Facebook-ում հրապարակված տեսաուղերձում:
«Մայիսի 17-ին Ստրասբուրգում, ինչպես մենք պայմանավորվել ենք մեր եվրոպացի ընկերների հետ, հանդիսավոր կերպով կստորագրվի համապատասխան օրենսդրական ակտը: Դա հավանաբար կլինի նախագահի պաշտոնում երեք տարվա ընթացքում իմ ամենակարևոր այցերից մեկը»,- հավելել է Պորոշենկոն:
Նախագահը հույս է հայտնել, որ որոշումն ուժի մեջ կմտնի մոտավորապես հունիսի 11-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինայի քաղաքացիների համար Շենգեն գոտու երկրներ կարճաժամկետ ուղևորությունների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը:
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
00:00
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44