2017 մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն սատարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված ավագանու թեկնածուների կազմին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ և իր բոլոր անդամներին ու համակիրներին կոչ է անում իրենց քվեն տալ նրանց օգտին:
«Առողջապահության կազմակերպիչների միավորումը», որը շուրջ 20 հազար անդամ ունի, որոնցից 10 հազարից ավելին ներկայացնում են մայրաքաղաքը, այսօր՝ մայիսի 11-ին հրավիրել էր նիստ՝ նվիրված Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:
Նիստը ընթացքում ոլորտի ներկայացուցիչները հայտարարություն ընդունեցին, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր նախընտրական ծրագրում նախատեսել է առողջապահական համակարգի մեր ծրագրերին համահունչ բարեփոխումներ և առկա խնդիրների լուծման հստակ ճանապարհներ, ինչպես նաև առավել կարևորելով Երևան քաղաքի առանձնահատուկ դերը մեր երկրի զարգացման, առողջապահական ծրագրերի իրականացման հարցերում՝ Երևանի ավագանու ընտրություններում սատարում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»:
«Առողջապահության կազմակերպիչների միության» համանախագահ Դերենիկ Դումանյանի խոսքով՝ հուրաքանչյուր քաղաքական գործընթացներից առաջ ՀԿ-ն միշտ ունենում է իր հստակ քաղաքական դիրքորոշումը և Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները ևս բացառություն չեն:
«Այս ընտրությունները կարևոր են մեր մայրաքաղաքի զարգացման համար, բուժհաստատությունների և նրա աշխատակազմերի համար: Այսօր, ինչպես և նախորդ ավագանու կազմերում, մեր անձնակազմից թեկնածուներ կան: Կարծում եմ, որ մենք ձեզ հետ միասին այս ընտրություններում ոչ միայն պետք է սատարենք ՀՀԿ ավագանու անդամների կազմին, ոչ միայն Տարոն Մարգարյանին, այլ պետք է մեր ձայնը տանք հանուն Երևան քաղաքի, հանուն երևանցիների, հանուն մայրաքաղաքի ապագայի»,- ասաց Դումանյանը:
Ըստ նրա՝ միավորման անդամները պետք ոչ միայն իրենք ՀՀԿ-ին ձայն տան, այլ ակտիվ աշխատեն իրենց շրջապատում, աշխատակիցների և հիվանդների շրջանում:
Հասարակական կազմակերպության մեկ այլ համանախագահ՝ Արա Մինասյանը, նշեց, որ Երևանն իսկապես օրեցօր փոխվում է դեպի լավը, և հատկապես վերջին տարիների ընթացքում Երևանի ղեկավարությանը և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին հաջողվել է մի շարք խնդիրներ լուծել՝ կանգնեցվել է կենտրոնի ոչ նորմալ շինարարությունը, լավ կազմակերպվել է քաղաքի մաքրությունը, բակերի կանաչապատում, բարեկարգումը և այլն:
«Մեր քաղաքը քաղաքային տնտեսությունը միշտ եղել է ուշադրության կենտրոնում, բայց վերջին տարիներին ուշադրությունը Երևանին, դեպի երևանցին ավելի ընդգծված է դարձել: Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, ասեմ, որ երկար տարիներ Երևանի քաղաքապետարանը առողջապահությամբ չէր զբաղվում, բայց վերջին 5-6 տարիների ընթացքում քաղաքային առողջապահությունով ընդգծված զբաղվում է հենց քաղաքապետարանը: Մենք այսօր ունենք նաև քաղաքապետարանի առողջապահության վարչություն»,- ասաց նա:
Մինասյանի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատանքի շնորհիվ անճանաչելի է դարձել շտապ օգնության կայանը՝ մեքենաները, ռադիոկապը բարելավվել է: Մեծ փոփոխություններ են եղել նաև պոլիկլինիկական համակարգում: Նրա տեղեկացմամբ՝ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ անընդմեջ օգնություն է գնում պոլիկլինիկաներ՝ տարբեր սարքավորումների, դեղորայքի տեսքով: Երևանի քաղաքապետարանը անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում նաև պետպատվերները՝ կազմակերպելով բաց դռների օրեր, տարբեր տեսակի վիրահատություններ։
«Հազարավոր մարդիկ քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի հսկողության ներքո այսօր ստանում են իրենց բուժումը»,- ընդգծեց Արա Մինասյանը:
«Երևանի քաղաքապետարանը և ավագանին շատ զբաղվածության պայմաններում ժամանակ է գտնում նաև առողջապահության համար: Կան շատ անելիքներ, և դրանց շարունակական կատարման համար մենք կոչ ենք անում այս ընտրություններին ձայնը տալ ՀՀԿ ավագանուն՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ»,- հայտարարեց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26