Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, անդրադառնալով բնակիչների կողմից Իջևանի միջպետական ճանապարհը փակելու պատճառներին, ասաց, որ ճանապարհի փակվելու խնդիրը կապված չէր ճանապարհի վիճակի հետ:
«Այնտեղ ուրիշ հարցեր են բարձրացվում, այնտեղ ավելի շատ մարզպետարանի խնդիր է: Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր, այնտեղ հարցն ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը այդ բետոնի արգելափակոցները հանելու հետ»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ ճանապարհը, ինչպես խոստացվել է, վերանորոգվում է, և 15-20 օրվա ընթացքում փոսալցման աշխատանքները կավարտվեն: Նա նաև հայտնեց, որ Հաղարծինի հատվածում երեկվանից սկսվել է կապիտալ շինարարություն, և 10 օրվա ընթացքում այդ աշխատանքն էլ կավարտվի, իսկ ձգձգման պատճառը եղանակը համարեց։
«Ցեխի պատճառով հնարավոր չի եղել ավելի վաղ անել: Հնարավորության սահմաններում արվում է: Ես ներկայացրել եմ, որ Հայաստանում ճանապարհների բարեկարգման համար անհրաժեշտ է մոտ 500 միլիարդ դրամի ծրագիր, տարեկան 100 միլիարդ դրամ»,-ասաց նա և նշեց, որ հնարավորությունները սահմանափակ են և անում են մաքսիմալ չափով»:
Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ճանապարհին՝ նա ասաց, որ շուտով կայանալու է նաև պատասխանատուների հետ կառավարությանն առընթեր կառավարման խորհրդի նիստ:
«Հիմա աշխատանքները շարունակվում են: Իսպանական ու չինական ընկերություններին ժամանակ է տրված, որ վերսկսեն իրենց աշխատանքները: Մայիսի վերջ, հունիսի սկիզբ կլրանա այդ ժամանակը, կանդրադառնանք: Դանդաղ է գնում աշխատանքը»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26