Մայիսի 26-28-ը հայ ջրացատկորդները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրիին»:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մրցաշարին մասնակցելու են Ազատ և Վլադիմիր Հարությունյանները.
«Ազատը լիարժեք չի վերականգնվել վնասվածքից, սակայն դեռ մի քանի օր ունենք: Նա կմասնակցի միայն սինքրոն ցատկ մրցաձևում, որպեսզի շատ չծանրաբեռնվի և վնասվածքը չխորանա:
Իսկ Վլադիմիրը հանդես կգա նաև անհատական ցատկում: Եղբայրների մարզավիճակն իդեալական չէ, պատրաստվելու քիչ ժամանակ ունեինք, բայց կփորձենք առավելագույնի հասցնել»,- ասել է մարզիչը:
Չանդիրյանը նաև նշել է, որ իրենց համար Մադրիդի «Գրան Պրին» շատ է կարևոր Եվրոպայի առաջնությունից առաջ.
Մադրիդի «Գրան Պրին» մեզ համար կարևոր է որպես մրցափորձ, Եվրոպայի առաջնությունից առաջ: Արդյունքներին այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում: Դեռ չգիտեմ ուժեղագույն մարզիկներ մասնակցելո՞ւ են, թե` ոչ: Այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ արդյոք մեդալի շանս կունենա՞նք: Մեր գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունն է»,- ասել է Հրաչյա Չանդիրյանը:
Հիշեցնենք՝ ջրացատկի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 12-18-ը Կիևում:
Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ, սակայն հավաքականի գլխավոր մարզիչը դեռևս չի որոշել թիմի կազմը:
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44