Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը գլխավորում է կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), մերժել է նախագահ Միլոշ Զեմանի՝ հանրապետությունում կառավարական ճգնաժամից դուրս գալու նախաձեռնությունները:
Վարչապետի խոսքով՝ Պատգամավորների պալատի (ստորին պալատ) վաղաժամկետ ընտրությունների անցկացման կամ կառավարական պաշտոններից վարչապետի եւ ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի միաժամանակյա պաշտոնաթողության տարբերակներն անընդունելի են: Այդ մասին նա չեխ լրագրողներին հայտարարել է Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում։
«Նախագահը պետք է ընդունի Անդրեյ Բաբիշի պաշտոնաթողությունը, որի վերաբերյալ խնդրագիրը ես նրան հանձնել եմ մայիսի 5-ին,ասել է Բոգուսլավ Սոբոտկան:Նախագահը չպետք է (կառավարական ճգնաժամից դուրս գալու) սցենարներ հնարեր: Նա պետք է գործի Սահմանադրությանը համապատասխան, այսինքն՝ պաշտոնաթող անի սկանդալներով ծանրաբեռնված ստախոս ֆինանսների նախարարին»:
Միլոշ Զեմենը լույս մայիսի 11-ի գիշերը արտակարգ խորհրդակցություն է գումարել կառավարական կոալիցիայի կուսակցությունների՝ ՉՍԴԿ-ի, Քրիստոնեադեմոկրատական միությանՉեխոսլովակյան ժողովրդական կուսակցության, ինչպես նաեւ «Դժգոհ քաղաքացիների ակցիա» աջ կենտրոնամետ քաղաքական շարժման մասնակցությամբ, որն ստեղծել ու գլխավորում է Անդրեյ Բաբիշը:
Քաղաքագետների կարծիքով՝ հանրապետությունում կառավարական ճգնաժամը կարող է խորանալ, եթե Անդրեյ Բաբիշը, որը կարողության չափով Չեխիայի երկրորդ միլիարդատերն էէ, չլքի նախարարների կաբինետը: Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրված հարկերի վճարումից խուսափելու եւ ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու մեջ՝ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով: Միլոշ Զեմանը, որը
մայիսի 11-ին աշխատանքային այցով մեկնում է Չինաստան, պլանավորում է նրա պաշտոնաթողության հարցի լուծմամբ զբաղվել մայիսի 18-ին Պրահա վերադառնալուց հետո:
Մինչդեռ Անդրեյ Բաբիշը հրաժարվում է կամավոր պաշտոնաթող լինել եւ կտրականապես մերժում է իր դեմ առաջադրվող մեղադրանքները՝ դրանք քաղաքական սադրանք որակելով Պատգամավորների պալատի՝ հոկտեմբերին նշանակված ընտրություններից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15