Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա նահանգի Հալիլյե շրջանում տեղական ինքնակառավարման մարմինը պարտադրել է շրջանի բոլոր արհեստագործներին իրենց խանութների վրա փակցնել թուրքական դրոշը, այս մասին հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Հալիլյեի բնակիչների շրջանում այս հրամանը հակասական արձագանքների պատճառ է դարձել, իսկ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Ուրֆայի գրասենյակի նախագահ Ազիզ Այդընլըքը նշել է, որ ստիպողաբար դրոշ կախելու իմաստն իրենք չեն կարողանում հասկանալ:
Թուրքիայի աշխատավորական կուսակցության Ուրֆայի գրասենյակի ղեկավար Ջեմալեթթին Օզդենն էլ, իր հերթին, բացատրել է, որ Ուրֆայի պես նահանգում նման որոշումներն այդքան էլ նպատակահարմար չեն, և քաղաքացիներին ինչ-որ բան ստիպելու այս քաղաքականության միջոցով տարածքում խաղաղության հասնելն անհնար է:
«Դրոշը մեր երկրի ընդհանուր ազգային արժեքն է, սակայն այնպիսի մի վայրում, ինչպիսին Ուրֆան է, որտեղ կան տարբեր կրոնների ու աշխարհայացքների տեր բնակիչներ, նման ստիպողական քաղաքականությունն անընդունելի է», - ասել է Օզդենը:
Թուրքիայում Մարդու իրավունքների կազմակերպության Ուրֆայի մասնաճյուղի ղեկավար Աթիլլա Յազարը հայտարարել է, որ նահանգապետարանի խնդիրը պետք է լինի ոչ թե նման օրենքների սահմանումը, այլ քաղաքացիների հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումը:
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44