Մայիսի 5-ից մեկնարկել է 2017-2018 ուսումնական տարվա բակալավրիատի դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացի առաջին փուլը, որը կտևի մինչև հունիսի 1-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշեց, որ դիմում-հայտերի ընդու նելության երկրորդ փուլը կտևի հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը, որին կմասնակցեն արհեստագործական ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտները, այս տարվա գարնանային զորակոչից զորացրված զինծառայող դիմորդները, արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող մեր քաղաքացիները։
«Դիմորդների ակտիվության մասին վաղ է խոսել, քանի որ այսօրվա տվյալներով նրանց դեռ 4-5 տոկոսն է ներկայացրել գործերը։ Որպես կանոն, առաջին տասն օրից հետո նոր սկսվում է գործերի ընդունման ակտիվությունը»,- ասաց Վաչագան Գալստյանը:
Այս տարի, նախորդ տարվա համեմատ, միասնական համակարգով ԳԹԿ-ում հայտագրված դիմորդների թիվը նվազել է 1600-ով: Այս տարի այդ թիվը 9 հազար 73 է, իսկ Արցախի հետ միասին կազմում է 9 հազար 800:
«1600-ը զգալի թիվ է: 2018 թվականին ևս դիմողների թիվը նվազելու է, քանի որ տարիներ առաջ տարբեր տարիքային խմբերի` 6-7 տարեկան երեխաները միևնույն տարում գնացին դպրոց»,- ասաց Վաչագան Գալստյանը։
«ԵՊՀ-ն այս տարի ունի 368 անվճար և բանակի տարկետման իրավունքով տեղեր, որից 35-ը բանակից զորացրվածների համար են, 5-ը՝ նպատակային: Վճարովի տեղերն առանց տարկետման իրավունքի են և կազմում են 3 հազար»,-ասաց նա:
Այս տարի ԵՊՀ-ն նաև ունի ՀՀ պաշտպանության նախարարության համար հատկացված 18 անվճար տեղ, որոնք ռադիոֆիզիկա, տնտեսագիտություն, ֆինանսներ, հոգեբանություն, իրանագիտություն, թուրքագիտություն մասնագիտությունների համար են: Այս մասնագիտություններով ընդունվածներն ավարտելուց հետո հինգ տարով պայմանագիր կկնքեն ՊՆ հետ և որպես սպա կծառայեն: Ինչ վերաբերում է ուսման վարձերին, ապա ԵՊՀ-ում այս տարի ուսման վարձերը չեն ավելացե
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26