Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթյունցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ զբոսաշրջիկի դժգոհությունը հիմնականում կապված է ճանապարհների հետ, և այդ ուղղությամբ կառավարությունը ակտիվ աշխատանքներ է տանում:
Նա նշեց, որ Համաշխարհային բանկի հետ իրականացնում են ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագիր:
«Կարծում եմ, որ հինգ տարվա ընթացքում գոնե այն ուղղություններով, որտեղ ամենաշատն են այցելում, զբոսաշրջային ենթակառուցվածքները արդեն կլինեն պատշաճ և բարվոք վիճակում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն ահազանգին, որ Գառնում «Քարերի սիմֆոնիայի» մոտ շինարարություն է գնում և սրճարան են ցանկանում կառուցել, Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ Համաշխարհային բանկի ծրագրի մեջ մտնում է նաև «Քարերի սիմֆոնիան» և Գառնիից դեպի այնտեղ տանող ճանապարհը:
«Ես մեկ-երկու շաբաթ առաջ այնտեղ էի, տեսա, որ շինարարություն է գնում և համայնքի ղեկավարին ասացի, որ զգուշացնի շինարարություն անողին, որ ծանոթանա Համաշխարհային բանկի ծրագրին: Այնտեղ գոտևորում, որպես այդպիսին, չկա, բայց իմանա, որ Համաշխարհային բանկի ծրագիրը հենց սկսվեց, իր օբյեկտը լուրջ վտանգի տակ է լինելու»,-ասաց նա և նշեց, որ այդ հարցը արդեն քննարկվում է:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ զբոսաշրջային վայրերում պետք է լինի հանգստի գոտի, սրճարան, ռեստորան, ապա նա ասաց. «Հիմնական նպատակն այն է, որ մենք զբոսաշրջիկին հնարավորինս չափ երկար պահենք Հայաստանում և հնարավորինս նրա ծախսած գումարի չափը ավելացնենք: Եթե այսօր զբոսաշրջիկը միջինում ծախսում է 700-800 դոլար, մենք ունենանք հստակ ծրագիր՝ մինչև 1000 դոլար բարձրացնելու»,-ասաց նա և նշեց, որ դրա համար պետք է ենթակառուցվածքներ լինեն:
Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ այս տարվա 3 ամիսների ընթացքում անցած տարվա համեմատ զբոսաշրջիկների 18,2 տոկոս աճ է գրանցվել, իսկ 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, 5,9 տոկոս աճ:
«Մենք շատ ամբիցիոզ նպատակ ունենք՝ մինչև տարվա վերջ կրկնապատկել զբոսաշրջիկների քանակը և այդ առումով հսկայական աշխատանք ենք տանում, հատկապես մեզ ամենամոտ կանգնած ռուսական շուկայում»,-ասաց նա և նշեց, որ ամենից շատ Հայաստան եկել են Իրանից, Ռուսաստանի, Չինաստանից, Ֆրանսիայից:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26