Անգործությունը երբեմն նույնն է, ինչ բացասական գործունեությունը։ Երևանի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում այսպիսի կարծիք է հայտնել «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Կարապետ Աղաջանյանը։
«Կարծում եմ՝ ընդդիմադիր անդամները կարող էին որոշ առումով ընդդիմություն ցուցաբերել, օրենքը նրանց հնարավորություն տվել է կազմակերպել հասարակական լսումներ, արտահայտել իրենց անհամաձայնությունը քաղաքապետի գործունեության նկատմամբ»,-ասել է ավագանու թեկնածուն։
Նա մեջբերել է օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ավագանին բարձրագույն տեղական ինքնակառավարման մարմին է և իր գործունեությամբ անկախ է։
«Երբեմն որոշ առարկությունների ականատես եղել ենք, բայց դրանք բավարար չեն եղել։ Իրենք ունեին օրենքով սահմանված հնարավորությունը, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեին՝ որպես քաղաքացիների ներկայացուցիչ քաղաքապետարանում, օրենքը դրա համար էլ ստեղծել է այդ ուժը։ Իսկ նրանք անգործության էին մատնված, իսկ անգործությունը երբեմն նույնն է, ինչ բացասական գործունեությունը»,-եզրակացրել է Կարապետ Աղաջանյանը։
Երևանի ավագանու ընտրություններում իրենց կուսակցության հաղթանակի դեպքում ինքը կփորձի համադրել փաստաբանական գործունեությունը ավագանու աշխատանքի հետ։ Ըստ «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածուի՝ քաղաքապետարանում իրենք քաղաքական խնդիր ունեն լուծելու։ Կոնկրետ վարչություններում կան համապատասխան բազմաթիվ մասնագետներ, որոնք իրենց գործի գիտակ են։ Բայց քաղաքապետարանի բուն քաղաքականության մեջ խնդիր կա։
«Կարծում եմ՝ քաղաքապետը երբևէ հաշվետվություններ չի ներկայացրել ավագանու առաջ։ Այս տարիների ընթացքում, լինելով միապետի կարգավիճակում, փաստորեն առաջ է տարել իր կամքը։ Ավագանին էլ որևէ հաշվետվություն չի պահանջել և որևէ հսկողություն չի իրականացրել»,- հայտարարել է փաստաբանը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26