Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստը չկայացավ՝ դատական նիստին չէին ներկայացել Իշխան Բարսեղյանի պաշտպանները, ինչի առնչությամբ դատարանը կդիմի Փաստաբանների պալատ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Դատարանը որոշում կայացրեց դատական սանկցիա կիրառել Իշխան Բարսեղյանի պաշտպաններ Լիանա Գրիգորյանի, Վլադիմիր Գրիգորյանի և Արա Ղազարյանի նկատմամբ՝ նշելով, որ արդեն մի քանի անգամ չեն ներկայանում դատարան` առանց բացատրություն ներկայացնելու:
Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:
Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ամբաստանյալ է նաև փաստաբան Էլզա Զաքարյանը: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու մեջ:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի 3-րդ կետը սահմանում է՝ կաշառք ստանալը դատավորի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26